Not Selected

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱԿԱՆ ՈՒՂԻ

08/11/2023

IDBank Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտին»։ Մեր տղաները նվազագույն հաշվով հաղթեցին, հաղթական գոլի հեղինակն էլ դարձավ  Յայա Սանոգոն։ 

Թիմերի միջև առաջին շրջանում կայացած հանդիպումն ավարտվել էր «Ալաշկերտի» հաղթանակով՝ 4-2 հաշվով։ Հանդիպման մեկնարկը բավական դինամիկ ստացվեց: Արդեն երկրորդ րոպեին մեր թիմը վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: 2-րդ րոպեին «Ուրարտուն» ստացավ տուգանայինի իրավունք: Գնդակին մոտեցած Միքայել Միրզոյանը լավ հարված կատարեց, սակայն Չանչարևիչը տեղում էր: Հաջորդ երկու վտանգավոր պահերը ստեղծեց «Ալաշկերտը». նախ շատ վտանգավոր հարված կատարեց Դավիթ Խուրցիձեն, 9-րդ րոպեին էլ մեր դարպասը գրավելուն մոտ էր Յեիսոն Ռասինեսը: Մի դրվագում թիմին փրկեց Ալեքսանդր Մելիխովը, մյուս դեպքում էլ հարվածը շեղ էր: Առաջին կեսի հաջորդ 30 րոպեների ընթացքում գրանցվեց միան 1 վտանգավոր պահ: 27-րդ րոպեին «Ուրարտուն» գերարագ հակագրոհ կազմակերպեց: Ձախ թևից Սանոգոն գերազանց փոխանցումից հետո դատարկ դարպասը չկարողացավ գրավել Արտյոմ Մաքսիմենկոն:
Երկրորդ կեսը նույնպես «Ուրարտուն» ավելի ակտիվ սկսեց և հասավ ցանկալի արդյունքի: 54-րդ րոպեին, օգտվելով Չանչարևիչի թույլ տված սխալից, անպաշտպան դարպասը գրավեց Յայա Սանոգոն` բացելով խաղի հաշիվը: Բաց թողած գոլից հետո «Ալաշկերտը» նետվեց առաջ և փորձեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: 69-րդ րոպեին մրցակցի անհատական անցումն ավարտվեց վտանգավոր հարվածով, սակայն այն շեղ ստացվեց:
Հանդիպման հետագա պամանակահատվածում պայքարը հիմնականում լարված պայքարում, սակայն վտանգավոր պահերը շատ չէին: Հիմանական սպառնալիքը գալիս էր ստանդարտ դիրքերից: Ամենավտանգավոր դրվագը գրանցվեց 85-րդ րոպեին: Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո անկյունայինը փորձեց դիպուկ հարվածով եզրափակել Դրաման Սալուն, սակայն Չանչարևիչը դարձյալ տեղում էր: Խաղի վերջում թիմերը փոխանակվեցին սուր գրոհներով, սակայն խաղում դարպասի նոր գրավում չարձանագրվեց:

Միջազգային դադարից առաջ ևս մեկ հանդիպում կանցկացնենք՝ նոյեմբերի 12-ին հյուրընկալվելով «Վանին»։ Խաղը կմեկնարկի 14։30-ին։


 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ» 1-0

1-0 Յայա Սանոգո (54')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 24․ Ուրոշ Ստոյանովիչ (13․ Իվան Զոտկո 87'), 3․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 5․ Դրաման Սալու, 22․ Միքայել Միրզոյան (2․ Նանա Անտվի 46'), 33․ Մարկոս Ժունիոր, 55․ Արտյոմ Մաքսիմենկո (11․ Գևորգ Տարախչյան 68'), 99․ Յայա Սանոգո (77․ Թեմուր Ջիկիա 78'), 90․ Օլեգ Պոլյակով (23․ Արաս Օզբիլիզ 87')։ 

Պահեստայիններ՝  31․ Դմիտրի Աբակումով, 92․ Ալեքսանդր Միշիև, 2․ Նանա Անտվի, 6․ Արման Ղազարյան, 13․ Իվան Զոտկո, 16․ Իսաակ Բարրի, 20․ Պերիշա Պեշուկիչ, 23․ Արաս Օզբիլիզ, 56․ Լևոն Բաշոյան, 11․ Գևորգ Տարախչյան, 50․ Կարեն Դավթյան, 77․ Թեմուր Ջիկիա։

«ԱԼԱՇԿԵՐՏ»․ 22․ Օգնյեն Չանչարևիչ, 3․ Տարոն Ոսկանյան (ա), 27․ Դանիել Մոնտիլյա, 99․ Յեիսոն Ռասինես, 77․ Մատեո Մուժեկ, 5․ Վբեյմար Անգուլո, 10․ Դավիդ Խուրցիձե, 98․ Ստաիր Ռոչա Բիաի, 9․ Լևանի Կուտալիա, 55․ Տիագո Անդրադե, 94․ Սոդիք Ֆատայի։

Պահեստայիններ՝ 71․ Անատոլի Այվազով, 17․ Արտակ Եդիգարյան, 4․ Աննան Մենսահ, 8․ Սերգեյ Իվանով, 2․ Սերոբ Գրիգորյան, 33․ Վիտալի Ուստինով, 88․ Արամ Քոչարյան, 7․ Կարեն Նալբանդյան, 20․ Յուրի Գարեգինյան, 95․ Ագդոն Մենեզես, 21․ Ռոբինսոն Բարրիոս, 70․ Ժոաո Վիլլիամ։