Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ՉԵՄ ՀԵՐՔՈՒՄ, ՈՐ ՍԱ ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

08/11/2023

IDBank Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն. 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Դե վերջին շրջանում «Ալաշկերտի» և «Ուրարտուի» միջև հետաքրքիր հանդիպումներ են տեղի ունենում, մարտավարական տեսանկյուկից հատկապես հետաքրքիր էր ինչ կստեղծեին ֆուտբոլիստները խաղադաշտում: Կարծում եմ` տղաները կարողացան հակազդել մրցակցին, մենք ընդհանուր առմամբ լավ հանդիպում անցկացրինք ու հաղթեցինք»:

ՀԱԿԱԳՐՈՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք այդպես էինք որոշել այսօր խաղալ, դա մեր մտահղացումն էր, որովհետև մենք գիտենք, որ «Ալաշկերտը» սիրում է արագ գրոհներով խաղալ, նրանք ունեն շատ արագ հարձակվողներ`Ֆատայ, Ֆլորես, Ռասինես, Կուտալյա...Այո, մենք մտածված ենք հակագրոհների վրա խաղացել»:

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՑ ԳՈԼ ԽՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Չեմ կարող ասել` երբ խաղից կկարողանանք գոլ խփել: Դուք տեսնում եք` պահերն ստեղծում ենք, բայց…լավ է` ստանդարտները կան»:

ՍԱՆՈԳՈՅԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՈՒ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

«Իհարկե, մենք փորձում ենք օգտագործել մեր այն ֆուտբոլիստների լավագույն որակները, որոնք նրանք ունեն: Բնականաբար, մենք մի փոքր փոխում ենք մեր հարձակվողական գաղափարները: Եթե նկատել եք, Սանոգոն շատ լավ է կարողանում գնդակ պահել հարձակման գծում, կարող ենք նրա միջոցով գրոհներ կազմակերպել ու օգտվում ենք դրանից»:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նախ, բոլորը հասկանում են, որ սա երկրորդ տարին է, մենք պատրաստվում ենք հետագայում՝ հատկապես այս խաղից հետո, մտնել չեմպիոնական պայքարի մեջ, թեպետ դա դժվար է լինելու: Նախորդ խաղերը, որոնցում մենք պարտվեցինք «Փյունիկին» և «Վեստ Արմենիային» և ոչ-ոքի խաղացինք «Շիրակի» հետ, ինչը ևս համարում եմ պարտություն, այդ խաղերը չէին, որոնցից հետո պետք է ինչ-որ բան փոխվեր: Ես վստահ եմ, որ մենք կոտրեցինք իրադարձությունների այն շղթան, որը կար: Թիմը հասկանում է` ինչ է պետք անել հաղթանակի համար: Ես չեմ հերքում, որ սա մեր թիմի համար հույժ կարևոր հաղթանակ է»:

ՑԻՄԲԱԼՅՈՒԿԻ ՀԱՋՈՂ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Չեմ կարող ասել, ինչու են ոչ միշտ նրա մոտ այսպիսի լավ խաղեր լինում, բայց հաճելի է, որ դա ակներև է»: