Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

09/11/2023

Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք թիմի կազմում կնախապատրաստվեն առաջիկա հանդիպումներին։

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» պաշտպաններ Ժիրայր Մարգարյանը, Էրիկ Փիլոյանը, ինչպես նաև առաջին անգամ հրավեր է ստացել թիմի կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը։

Հավելենք, որ մեր ընտրանին կանցկացնի հետևյալ խաղերը՝ 

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլ՝

Նոյեմբերի 18| Հայաստան - Ուելս|18։00 

Նոյեմբերի 21| Խորվաթիա - Հայաստան|23։45 

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։