Not Selected

ԼՈՒՍԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ․ «ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ ՏԱՐԻՆ ԱՎԱՐՏԵԼ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ»

13/12/2023

«Ուրատու-աղջիկներ» թիմն այս տարվա վերջին խաղում հաղթեց «Արարատ-Արմենիա-աղջիկներ»-ին 3-1 հաշվով՝ ավարտելով տարին հաղթանակով։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում մեր թիմի ֆուտբոլիստուհի Լուսինե Կոստանյանն ամփոփեց տարին, խոսեց կարևոր հաղթանակի և նոր ֆուտբոլիստների մասին․

ՎԵՐՋԻՆ ԽԱՂԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Տարվա վերջին հանդիպումը շատ բարդ ստացվեց և պատճառներից մեկն այն էր, որ մեր թիմի ավագը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին։ Այս հանդիպումը սկզբունքային էր, քանի որ ցանկանում էինք տարին փակել հաղթանակով։ Բաց թողած գոլից հետո թիմը չկոտրվեց և կամային հաղթանակ տարավ՝ խփելով 3 գնդակ։ Այս հաղթանակը մեզ վստահություն տվեց, դադարից հետո էլ պայքարելու ենք ավելի բարձր տեղերի համար»։

ԹԻՄՈՒՄ ԽԱՂԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն խմբում հանդես գալը աղջիկների համար շատ մեծ փորձ էր։ Թիմում ունենք նոր ֆուտբոլիստներ, որոնք շատ արագ են հարմարվել թիմին և խաղի տեմպին, ամրապնդել են իրենց տեղը մեկնարկային կազմում և ինչու ոչ՝ դարձել առանցքային խաղացողներ մեր թիմի համար»։

ԱՎԱՐՏՎՈՂ ՏԱՐՎԱ ՄԱՍԻՆ

«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, այս մրցաշրջանում բոլոր թիմերը գրեթե հավասար ֆուտբոլ են խաղում։ Այս տարի մեր թիմը որակապես մեծ աճ է գրանցել և ավելի գրագետ ֆուտբոլ է խաղում, ինչի մասին վկայում է միավորիների և գոլերի քանակը։ Վերջին ամիսները շատ դժվար էին թիմի համար՝ միջազգային դադարներով պայմանավորված խաղերն ավելի մոտ էին իրար, բայց մեր թիմը պատվով դուրս եկավ այդ իրավիճակից։ Թիմը ֆունկցիոնալ առումով շատ լավ մարզավիճակում է, մենք պատրաստ ենք արդյունավետ հանդես գալ մրցաշրջանի երկրորդ հատվածում»։