Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԻՄԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ 2023/24 ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

18/12/2023

Ամփոփում ենք 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում «Ուրարտուի» կանանց թիմերի ելույթները՝ տարիքային երկու առաջնություններում․

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ»՝ ԿԱՆԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

«Ուրարտու-աղջիկները» Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության 2022/23 մրցաշրջանի այս հատվածում մեր թիմն անցկացրեց 12 հանդիպում՝ գրանցելով 4 հաղթանակ՝ երկուսը տնային և երկուսն արտագնա խաղերում, 2 ոչ-ոքի և 6 պարտություն։ Մեր աղջիկներին հաջողվել է 11 անգամ գրավել մրցակիցների դարպասը։ Այդ առումով թիմում լավագույն ցուցանիշն ունի Մարիաննա Վարդանյանը, որն աչքի է ընկել խփած 4 գոլով և առաջնության ռմբարկուների ցուցակում 4-ն է։ Առաջնության մրցաշարային աղյուսակում մեր թիմը տարին եզրափակեց լավագույն եռյակում՝ վաստակելով 14 միավոր։

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ-2»-Ը՝ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋԻՆ ԽՄԲՈՒՄ

Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ-2» թիմը, որն այս տարի էլ ավելի շատ նոր ֆուտբոլիստուհիներով համալրվեց, հիանալի արդյունք գրանցեց աշնանային հատվածում։ Աղջիկները 11 հանդիպում անցկացրին՝ 6 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 3 պարտություն, և այս պահին մրցաշարային աղյուսակի 5 թիմերի շարքում 2-րդն են՝ վաստակած 20 միավորով։

Մեր թիմի գոլահարը Օֆելի Սաֆարյանն է, որն իր հաշվին 8 գոլ է գրանցել և այդ արդյունքով եզրափակում է ռմբարկուների ցուցակի եռյակը։ Թիմում երկրորդը խփած գոլերով Լիա Խաչյանն է՝ 7 գնդակ, նրան էլ հաջորդում է 5 գոլ հեղինակած Լուսինե Սաֆարյանը։