Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑ ԻՍՐԱՅԵԼԻՆ

02/12/2023

Հայաստանի Կանանց ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի կանանց Ազգերի լիգայի շրջանակում դեկտեմբերին «Հանրապետական» մարզադաշտում հանդիպեց Իսրայելի ընտրանուն և զիջեց 1-6 հաշվով։ 

«Ուրարտու-աղջիկներ» թիմից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիները նույնպես մասնակցեցին հանդիպմանը․ Հասմիկ Գրիգորյանը մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում անցկացրեց, Էմմի Սարգսյանը փոխարինման մտավ 71-րդ րոպեին, Միլենա Սայադյանը՝ 81-ին, իսկ Շողիկ Սարդարյանը, Լուսինե Կոստանյանն ու Մարիաննա Վարդանյանը պահեստայինների նստարանին էին և խաղաժամանակ չստացան։