Not Selected

ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒՆ ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՖՐԻԿԱՅԻ ԳԱՎԱԹԻՆ

29/12/2023

2024 թվականի, հունվարի 13-ից մինչև փետրվարի 11-ը կկայանա Աֆրիկայի գավաթի խաղարկությունը։ Մեր թիմի կիսապաշտպան Դրաման Սալուն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական՝ մասնակցելու Աֆրիկայի գավաթին։

Հավելենք, որ Բուրկինա Ֆասոն գտնվում է Աֆրիկայի գավաթի D խմբում, որտեղ փլեյ-օֆֆի համար կպայքարի Ալժիրի, Անգոլայի և Մավրիտանիայի հավաքականների հետ։

Ստորև ներկայացնում ենք Բուրկինա Ֆասոյի խաղացանկը․

  • Բուրկինա Ֆասո – Մավրիտանիա 16․01․24 (18:00)
  • Ալժիր – Բուրկինա-Ֆասո 20․01․24 (18:00)
  • Անգոլա – Բուրկինա-Ֆասո 24.01.24 (00:00)