Not Selected

ՏԱՐԻՆ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ» ՀԵՏ ՈՉ-ՈՔԻՈՎ

03/12/2023

Հայաստանի առաջին խմբի՝ տարին եզրափակող վերջին տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց «Լեռնային Արցախի» հետ և ոչ-ոքի գրանցեց՝ 1-1։ Մեր թիմից աչքի ընկավ Դավիթ Ղիասյանը, մրցակցի միակ գոլն էլ հեղինակեց Ահմեդ Ջինդոյանը։

Խաղի տեմպը հենց մեկնարկից էլ բարձր էր, առաջին խաղակեսում միմյանց դարպասը գրավելու փորձերը շատ էին, ընդ որում, երկու թիմերի կողմից։ Հանդիպման 20-րդ րոպեին մեր տղաները հաջող գրոհ ձեռնարկեցին, որի ժամանակ Արթուր Իսրայելյանի՝ հեռվից կատարած հարվածից հետո դարպասապահի հետմղած գնդակին հասավ Դավիթ Ղիասյանն ու բացեց հաշիվը։ «Լեռնային Արցախին» երկար ժամանակ չպահանջվեց հավասարեցնելու հաշիվը․ 5 րոպե անց մեր տուգանայինի մատույցներում խառնաշփոթ իրավիճակից օգտվեց ու իր թիմի առաջին գնդակը հեղինակեց Ահմեդ Ջինդոյանը։ Նման հաշվի պարագայում թիմերը չդադարեցին ակտիվ գրոհներն ու ևս մի քանի անգամ սպառնացին միմյանց դարպասին, բայց դարպասապահները կատարում էին իրենց առաջադրանքը։ Այսպիսով, մինչ ընդմիջում նոր գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսի առաջին հատվածում հյուրերն ավելի նախաձեռնողի դեր էին ստանձնել, ինչի մասին խոսում էին մեր կիսադաշտում նրանց վտանգավոր գործողություններն ու սուր փոխանցումները, որոնք նպատակին հասցնելու համար մեկ քայլ էր մնում։ Բայց բոլոր նման պահերը չեզոքացվում էին մեր ֆուտբոլիստների կողմից։ Վտանգավոր գրոհներից մեկի արդյունքում էլ խաղի 80-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոցի իրավունք վաստակեցին, սակայն մեր դարպասապահ Հայկ Ղազարյանը կրկին փայլեց՝ հետ մղելով գնդակն ու թիմին փրկելով պարտությունից։ «Ուրարտու-2»-ի դարպասապահը մի քանի վստահ գործողությամբ ևս աչքի ընկավ մինչ խաղի ավարտը, իսկ մեր տղաները լավ փորձեր էին կատարում՝ խփելու երկրորդ գնդակը, սակայն բախտը չժպտաց ու տարվա վերջին խաղում ոչ-ոքի գրանցեցինք «Լեռնային Արցախի» հետ։

Այսպիսով, տարին ավարտեցինք վաստակած 20 միավորով՝ տեղ գտնելով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» 1-1

1-0 Դավիթ Ղիասյան (20'), 1-1 Ահմեդ Ջինդոյան (25')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 91. Հայկ Ղազարյան, 80. Պետրոս Մանուկյան (ա), 29. Արթուր Իսրայելյան, 39. Նարեկ Դավթյան, 19. Գևորգ Գրիգորյան, 15. Կարեն Դավթյան, 27. Գառնիկ Մինասյան, 25. Դավիթ Ղիասյան, 97. Արթուր Մելիքյան, 34. Արթուր Թալասյան, 47. Դավիթ Հարությունան:

Պահեստայիններ`  55. Նուբար Գիշյան, 93. Դավիթ Արտենյան, 12. Արա Ջոլաքյան, 37. Ալիկ Գասպարյան, 40. Խաչատուր Կիրակոսյան, 96. Գագիկ Պետրոսյան, 30. Էրիկ Ղուլինյան, 87. Վահե Շափաղաթյան, 45. Էմմանուել Դիտու, 24. Արսեն Կարապետյան, 3. Սամվել Մովսիսյան, 71. Էրիկ Ասատրյան:

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ»․ 13. Պողոս Այվազյան, 7. Նորիկ Մկրտչյան, 10. Արարատ Չիլինգարյան, 6. Արամ Կոստանդյան (ա), 15. Արթուր Խաչատրյան, 9. Ահմեդ Ջինդոյան, 25. Ագուստին Ջոն Ադակլան, 78. Սամվել Մանուկյան, 28. Ռոման Միքայելյան, 24. Ադամա Սամակե, 12. Միքայել Նդիդի։

Պահեստայիններ՝ 33. Հայկ Հարությունյան, 2. Մարատ Կարապետյան, 11. Արամայիս Մարդիյան, 34. Վալերի Բաբայան, 8. Տիգրան Սիմոնյան, 5. Գոռ Պողոսյան, 20. Տիգրան Հակոբյան, 88. Օյոմ Էդեմ, 3. Կլեբեր դա Սիլվա Գոմես, 19. Վարդան Ազիզյան, 17. Էրիկ Մարգարյան, 90. Հովհաննես Հակոբյան։