Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆ․ «ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՈՒՆԵՑԱՆՔ ՄԵՐ ԽԱՂՈՎ»

03/12/2023

Այս տարվա վերջին խաղի մասին իր կարծիքով կիսվել է «Ուրարտու-2»-ի պաշտպան Արթուր Մելիքյանը․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կասեմ, որ նախորդ և այս խաղում մենք ունենք նոր խաղաոճ, նոր գաղափարներ ունեինք։ Ֆուտբոլիստները պետք է տակտիկապես հարմարվեն, ուստի խաղի հետ կապված հնարավոր է՝ բացեր կան։ Ըստ իս, լարված խաղ էր, քանի որ մրցակիցը փորձառու էր, իսկ մեր խաղացողներն ավելի երիտասարդ են, քան նախորդ մրցաշրջանում էր, ուստի սա նորմալ է: Բայց մենք փորձում ենք խաղալ այն խաղը, որը պահանջում է մարզիչը։ Սա ռիսկային է, ուստի մենք կարող ենք ցանկացած պահի գոլ բաց թողնել, բայց խփել ավելի շատ քան մրցակիցը, և այդ պատճառով էլ հանդիպումն այսպես ստացվեց»:

ՆՈՐ ՄԱՐԶՉԻ ՈՒ ՆՐԱ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ, որ կարիք չկար հարմարվելու նոր մարզչին, քանի որ շատերն են աշխատել նրա հետ փոքր տարիքում, ու քիչ թե շատ ծանոթ էինք թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես մարդ։ Նա նոր գաղափարներ բերեց, և, կարելի է ասել, մենք ավելի շատ հարմարվում ենք գաղափարներին, քան մարզչին»։

ԱՄՓՈՓԵԼՈՎ ՏԱՐԻՆ՝ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՀԱՄԱՐ

«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ լավ տարի ու լավ մրցաշրջան էր։ Միգուցե արդյունքները գոհացուցիչ չէին, բայց մենք մեծ առաջընթաց ունենք մեր խաղով։ Շատ բան ենք սովորել նախկին մարզչից, նոր բաներ ենք սովորում ներկայիս մարզչից արդեն։ Նմանություններ կան, բայց շատ բաներ էլ տարբեր են։ Ամփոփելով՝ կասեմ, որ նորմալից էլ լավ էր ամեն ինչ, ցավոք, կցանկանայի, որ հաղթեինք նաև այս խաղում»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Գրեթե բոլոր հանդիպումներում խաղադաշտում եմ մինչև վերջ, լավ մարզավիճակում եմ: Ամեն օր ես կատարելագործում եմ իմ խաղը, աշխատում եմ ինքս ինձ վրա, որպեսզի պատրաստ լինեմ լիարժեք»։