Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԳՆԴԱԿԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ՉԷՐ ՀԱՅՏՆՎՈՒՄ ՄՐՑԱԿՑԻ ԴԱՐՊԱՍՈՒՄ»

04/12/2023

Բկմա-ի հետ խաղի ու թիմից կրած առաջին պարտության մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Կարելի է ասել` մենք հասել ենք հատակին: Սա վատագույն խաղն էր։ Մենք կարծում էինք, որ վատագույն խաղերը անցյալում էին, սակայն սխալվեցինք, սա այդպիսին էր»:

ՏԱՐԲԵՐ ԽԱՂԱԿԵՍԵՐ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք, իհարկե, ունենք խնդիր կազմի հետ: 8 ֆուտբոլիստ վնասվածք ուներ: Մենք պատրաստել էինք երկու հավասարազոր կազմ, 3 հոգու պահել էինք «Արարատ-Արմենիայի» հետ խաղի համար, սակայն դա էլ չօգնեց: Ովքեր էլ այսօր խաղացին, վատ տեսք ունեին: Ես չէի ասի, որ թիմը չէր պայքարում: Անշուշտ, ինքնագոլը վատ ազդեց թիմի վրա: Կարելի է ասել` 3 պահ ունեինք, բայց գնդակը համառորեն չէր հայտնվում մրցակցի դարպասում»։ 

ՍԽԵՄԱՆԵՐԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Նախորդ տարի թիմը բալանսավորված էր կենտրոնում՝ 3 հստակ հիմնական կազմի ֆուտբոլիստ ու ևս 3 համարժեք փոխարինող: Կենտրոնում 6 ֆուտբոլիստ կար, որոնք պրեսինգ էին անում, լավ նահանջում էին: Այս խաղից հետո ունենք «6» համարի 0 ֆուտբոլիստ: Նարեկ Աղասարյանը դեռ չի ապաքինվել, Սալուն վնասվածք ստացավ այսօր, Մարկոսը դեռ որակազրկված է: Մենք փորձում ենք Արմանին տեսնել այդ դիրքում, փնտրտուքի մեջ ենք, բայց հավատացեք` լավ օրից չէ, որ փոխում ենք սխեմաները: Մենք փնտրում ենք նոր ֆուտբոլիստներ հենակետայինի դիրքում, առայժմ` ոչ այնքան հաջող են»: 

ՁՄԵՌԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք, իհարկե, ուժեղանալու ենք, արդեն սկսել ենք գործընթացը, անընդհատ նոր ֆուտբոլիստների ենք փորձում ու դիտարկում»։