Not Selected

ԶԻՋԵՑԻՆՔ ԲԿՄԱ-ԻՆ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

04/12/2023

IDBank Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի մրցավեճում «Ուրարտուն» հյուրընկալվելիս զիջեց ԲԿՄԱ-ին հաշվով։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Գրենիկ Պետրոսյանը, իսկ մեր թիմից սեփական դարպասը գրավեց Իվան Զոտկոն։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ երկուստեք վտանգավոր պահերով, սակայն դարպասին հարվածները շատ չէին։ Առաջին 15 րոպեների ընթացքում վտանգավոր պահեր չեղան: Առաջին սպառնալիքը ստեղծվեց 20-րդ րոպեին: Յայա Սանոգոն հարվածի դուրս բերեց Արտյոմ Մաքսիմենկոյին, սակայն նա մոտ տարածությունից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:

Եվս 3 րոպե անց պատկերը գրեթե նույնությամբ կրկնվեց. ձախ թևից Մաքսիմենկոն ներխուժեց տուգանային հրապարակ և հարվածեց, բայց դարպասապահը նորից իր տեղում էր: 29-րդ րոպեին հեռահար հարվածի ապավինեց Արման Ղազարյանը, բայց ապարդյուն: Տանտերերի միակ վտանգավոր պահը ստեղծվեց 34-րդ րոպեին: Տուգանայինի մատույցներից Գոռ Լուլուկյանը հարվածեց, բայց Մելիխովը փայլուն խաղաց: Առաջին խաղակեսի վերջին րոպեին ԲԿՄԱ-ն հերթական գրոհը ձեռնարկեց, սակայն Գոռ Լուլուկյանի եզրափակիչ փոխանցումը չհասավ նպատակին։

Երկրորդ խաղակեսում մեր թիմը ևս ավելի սուր ու վտանգավոր տեսք ուներ: 51-րդ րոպեին «Ուրարտուն» կազմակերպեց բազմաքայլ կոմբինացիա, որն ավարտվեց Էդուարդոյի վտանգավոր հարվածով: Գնդակը, ցավոք, դիպավ մրցակցի մեջքին ու հեռացավ դաշտի սահմաններից: 55-րդ րոպեին ԲԿՄԱ-ից հարձակվող Գոռ Լուլուկյանը հեռվից հարված կատարեց, սակայն Ալեքսանդր Մելիխովը վստահ ցատկով հեռացրեց գնդակն անկյունային: 64-րդ րոպեին մրցակիցը կենտրոնով ճեղքեց պաշտպանությունը, և Մելիխովի հետ մեն մենակ մնացած Գրենիկ Պետրոսյանը բացեց հաշիվը՝ 1-0։ 67-րդ րոպեին նույն Գրենիկ Պետրոսյանը դիմեց պրեսինգի ու ստիպեց սխալվել Իվան Զոտկոյին ու Ալեքսանդր Մելիխովին: Մեր դարպասապահն ու պաշտպանն ապակողմնորոշվեցին, ու վերջինս անզգուշորեն գրավեց սեփական դարպասը: Մինչ հանդիպման ավարտը որևէ այլ լուրջ պահ թիմերը միմյանց դարպասին չստեղծեցին։ Խաղն ավարտեց բանակայինների հաղթանակով՝ 2-0։ 

Հավելենք, որ հաջորդ տուրով կավարտենք մրցաշրջանի այս հատվածը։ 2023-ի վերջին հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին «Ուրարտու» մարզադաշտում, որտեղ կհուրընկալենք «Արարատ-Արմենիային»։

ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-0

1-0 Գրենիկ Պետրոսյան (64') 2-0 Իվան Զոտկո (67' ԻԳ)

ԲԿՄԱ․ 1. Արման Ներսիսյան, 6․ Արգիշտի Պետրոսյան (ա), 7․ Դանիել Աղբալյան, 3․ Էրիկ Սիմոնյան, 9․ Գոռ Լուլուկյան, 11․ Նարեկ Ալավերդյան, 17․ Արամ Խամոյան, 30․ Գրենիկ Պետրոսյան, 5․ Նորայր Նիկողոսյան, 8․ Ռուբեն Եսայան, 23․ Խարիտոն Այվազյան։

Պահեստայիններ՝  61․ Հովհաննես Սուքիասյան, 16․ Գոռ Մատինյան, 18․ Միսակ Հակոբյան, 20․ Արայիկ Էլոյան, 14․ Ռուբեն Աբրահամյան, 4․ Ալբերտ Խաչումյան, 13․ Համլետ Սարգսյան, 19․ Նարեկ Մանուկյան, 54․ Սերոժ Թիթիզյան, 34․ Մհեր Քանքանյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 20․ Պերիշա Պեշուկիչ (2․ Նանա Անտվի 63'), 3․ Էրիկ Փիլոյան (ա), 13․ Իվան Զոտկո (50. Լևոն Բաշոյան 75'), 24․ Ուրոշ Ստոյանովիչ (88․ Ժիրայր Մարգարյան 63'), 5․ Դրաման Սալու, 6․ Արման Ղազարյան, 17․ Էդուարդո, 22․ Միքայել Միրզոյան (90․ Օլեգ Պոլյակով 63'), 99․ Յայա Սանոգո (77․ Թեմուր Ջիկիա 46'), 55․ Արտյոմ Մաքսիմենկո։

Պահեստայիններ՝ 1․ Մխիթար Ումրեյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 2․ Նանա Անտվի, 16․ Իսաակ Բարրի, 88․ Ժիրայր Մարգարյան, 51․ Դավիթ Ղիասյան, 52․ Արթուր Իսրայելյան, 90․ Օլեգ Պոլյակով, 50․ Կարեն Դավթյան, 77․ Թեմուր Ջիկիա։