Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

06/12/2023

Հայաստանի Կանանց ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի կանանց Ազգերի լիգայի շրջանակում վերջին հանդիպումն անցկացրեց և 1-4 հաշվով զիջեց Ղազախստանի ընտրանուն։ 

«Ուրարտու-աղջիկներ» թիմից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիները նույնպես մասնակցեցին հանդիպմանը․ Հասմիկ Գրիգորյանը մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում անցկացրեց, Լուսինե Կոստանյանը փոխարինման մտավ 78-րդ րոպեին, իսկ Շողիկ Սարդարյանը, Մարիաննա Վարդանյանը, Էմմի Սարգսյանն ու Միլենա Սայադյանը պահեստայինների նստարանին էին և խաղաժամանակ չստացան։