Not Selected

ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ․ ԴՄԻՏՐԻ ԱԿԱԲՈՒՄՈՎ

06/12/2023

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» դարպասապահ Դմիտրի Աբակումովը շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր միջազգային դադարի ժամանակ մարզումներից մեկի ընթացքում։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ուսային հոդի մկանի պատռվածք։

Նշվում է, որ ապաքինման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։

Մաղթում ենք Աբակումովին շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ խաղադաշտ։