Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՊԵՏՔ Է ՄԵԾ ՈՒԺԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՎԱԾԻՆ»

09/12/2023

Այս տարվա վերջին՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղի մասին իր կարծիքն է հայտնել մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․ 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղը հավասար սկսվեց, սակայն 11-մետրանոցը, որն առաջին խաղակեսում նշանակվեց մեր դարպասին, խախտեց մեր պլանները: Չնայած նրան, որ կադրային խնդիրները մեզ թույլ չտվեցին լիարժեք հավասար պայքար մղել, երկրորդ կեսում մենք լավ ֆուտբոլ խաղացինք, ինտենսիվ եղանք, ստեղծեցինք գոլային պահեր, գոլ էլ խփեցինք, բայց ընդունեցինք 3-ը, և ձևակերպվեց խաղի վերջնական հաշիվը` 1-3»:

ԹԻՄԻ ԽԱՂԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ինչպես նկատեցիք` առաջին կեսում պահեր չուենինք, կամ գրեթե չունեինք: Դրա վրա, իհարկե, ազդում է խաղակցվածությունը, խաղային սխեմաների անընդհատ փոփոխությունները: Մենք փորձում ենք խաղացողների համար օպտիմալ դիքեր ենք փնտրել, քանի որ նրանք տարբեր խաղային դիրքերում են հանդես գալիս: Օրինակ, Նանան խաղացել է 3 տարբեր դիրքերում 2 տարբեր սխեմաներում: Հանդիպումն ավարտվել ենք 2 կենտրոնական պաշտպանով` Բարրի և Ուրոշ, որոնք նոմինալ այդ դիրքի ֆուտբոլիստ չեն: Իրենց դիրքերում չէին նաև Գառնիկ Մինասյանն ու Արման Ղազարյանը խաղացել են «6» համարի դիրքում: Արմանը պարբերաբար է դուրս գալիս այդ դիրքում ու խաղից խաղ ավելացնում է: Դա ազդում է գոլային պահերի ստեղծման վրա, իհարկե, ազդում է: Իրականությունը սա է, և մենք պետք է հիմա մեծ ուժերով պատրաստվենք մրցաշրջանի երկրորդ հատվածին»:

ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ես շատ գոհ եմ Լևոն Բաշոյանի ցուցադրած խաղից: Նրան փոխարինելու պատճառները կապված չեն խաղային որակների հետ: Մենք պարզապես ցանկանում էինք փոխել խաղի ընթացքը»։