Not Selected

2023-Ի ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՏԱՆԸ ԶԻՋԵՑԻՆՔ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻՆ»

09/12/2023

IDBank Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի վերջին տուրում մեր թիմն ուժերը չափեց «Արարատ-Արմենիայի» հետ և զիջեց 1-3 հաշվով։ Մեր թիմի կազմում միակ գոլը հեղինակեց Միքայել Միրզոյանը, իսկ հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Տենտոն Յեննեն և մեկ անգամ աչքի ընկավ Մոհամեդ Յատտարան։

Առաջին խաղակեսի մեկնարկում թիմերը վտանգավոր պահեր ստեղծել չկարողացան: Մեկնարկային 20 րոպեների ընթացքում դրության տերը «Արարատ-Արմենիան» էր, որի ճնշումն ավարտվեց գոլով: Ժիրայր Մարգարյանը անզգուշորեն ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, և մրցավարը VAR համակարգի օգնությամբ 11-մետրանոց նշանակեց մեր դարպասին: 22-րդ րոպեին նշակետից Մոհամեդ Յատտարան չվրիպեց: Կադրային խնդիր ունեցող «Ուրարտուն» չհասցրեց ուշքի գալ բաց թողած գոլից, երբ մրցակիցը երկրորդ անգամ գրավեց դարպասը: Աչքի ընկավ Տենտոն Յենեն: Նիգերիացի հարձակվողը մրցավարի ավելացրած 7-րդ րոպեին դարձավ նաև դուբլի հեղինակ` օգտվելով Ալեքսանդր Մելիխովի թույլ տված սխալից:

Երկրորդ խաղակեսն ավելի աղքատ էր գոլային պահերի տեսանկյունից: «Արարատ-Արմենիան», առաջին կեսում ապահովելով 3 գոլի առավելություն, խաղում էր ավելի հանգիստ, սակայն նույնիսկ դա չէր օգնում «Ուրարտուին» սպառնալ դարպասին: Քիչ թե շատ վտանգավոր ստացվեց Իսաակ Բարրիի` գլխով հարվածը 76-րդ րոպեին: Ամենավտանգավոր պահը գրանցվեց 79-րդ րոպեին: Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց Թեմուր Ջիկիայի մոտ, որը նպաստավոր դիրքից  վրիպեց: Այնուամենայնիվ, «Ուրարտուի» ջանքերը պսակվեցին հաջողությամբ: Ժիրայր Մարգարյանի հաշվենկատ փոխանցումից հետո Միքայել Միրզոյանը նվազեցրեց հաշվի տարբերությունը: Մինչ խաղի ավարտը Գունկոյի տղաները ամբողջովին գրավել էին մրցակցի տուգանային հրապարակը և մի քանի իրական պահ ևս ունեցան, բայց երկրորդը խփել, ցավոք, չստացվեց և մրցավարը հայտարարեց այս տարվա մեր վերջին խաղի ավարտը։

Այսպիսով, 2023/24 մրցաշրջանի այս հատվածն ավարտեցինք 37 միավորով՝ 4-րդ հորիզոնականում։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» 1-3

0-1 Մուհամեդ Յատտարա (22' 11Մ), 0-2 Յեննե Տենտոն (38'), 0-3 Յեննե Տենտոն (45+7'), 1-3 Միքայել Միրզոյան (90+7')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 16․ Իսաակ Բարրի, 3․ Էրիկ Փիլոյան, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 6․ Արման Ղազարյան, 33․ Մարկոս Ժունիոր, 90․ Օլեգ Պոլյակով, 56․ Լևոն Բաշոյան, 55․ Արտյոմ Մաքսիմենկո։ 

Պահեստայիններ՝  1․ Մխիթար Ումրեյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 13․ Իվան Զոտկո, 20․ Պերիշա Պեշուկիչ, 17․ Էդուարդո, 22․ Միքայել Միրզոյան, 29․ Գառնիկ Մինասյան, 51․ Դավիթ Ղիասյան, 52․ Արթուր Իսրայելյան, 50․ Կարեն Դավթյան, 77․ Թեմուր Ջիկիա։ 

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2․ Գիլյերմե դե Սոուզա (ա), 3․ Խոսե Բուենո, 19․ Կարեն Մուրադյան, 15․ Տենտոն Յեննե, 16․ Էդգար Գրիգորյան, 12․ Ամոս Օբիերո, 11․ Ջոնաթան Դուարտե, 14․ Վինիսիուս դա Սիլվա, 27․ Մոհամեդ Յատտարա, 13․ Նիկոլայ Կիպիանի։ 

Պահեստայիններ՝  1․ Ռաֆայել Մանասյան, 45․ Վսեվոլոդ Երմակով, 5․ Դավիթ Տերտերյան, 10․ Արմեն Համբարձումյան, 20․ Ալվին Թերա, 55․ Հակոբ Հակոբյան, 36․ Միշել Այվազյան, 32․ Կառլոս Պերեզ, 18․ Արտյոմ Ավանեսյան, 41․ Կասսիո Ֆերնանդո Շեիդ, 7․ Ադրանո Կաստանեիրա, 17․ Մեթյու Գբոմադու։