Not Selected

ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ

12/02/2023

«Ուրարտուն» անցկացրեց ԱՄԷ-ում ընթացող հավաքի վերջին ստուգողական հանդիպումը։ Մեր տղաները մրցեցին արաբական «Գալֆ Յունայթեդ» թիմի հետ և հաղթեցին 7-2 հաշվով։ Գունկոյի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկոս Ժունիորը, Ուգոչուկվու Իվուն, Կարեն Մելքոնյանը, Օլեգ Պոլյակովը և Էդիկ Վարդանյանը։

Հավելենք, որ Էմիրություններում ընթացող երկշաբաթյա հավաքը կավարտվի վաղը, և թիմը կշարունակի նախապատրաստվել առաջնության վերսկսմանն արդեն սեփական մարզաբազայում։ Հնարավոր այլ ստուգողական խաղերի մասին կտեղեկացնենք հավելյալ։