Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

13/02/2023

Հայաստանի կանանց ազգային հավաքականը փետրվարի 13-ից 20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը թիմ է հրավիրել նաև «Ուրարտու-աղջիկների» ֆուտբոլիստուհիներ Յանա Հարությունյանին, Հասմիկ Գրիգորյանին, Միլենա Սայադյանին և Լուսինե Կոստանյանին: 

Հավելենք, որ փետրվարի 17-ին և 20-ին մեր աղջիկները ընկերական հանդիպումներ կանցկացնեն Լիտվայի կանանց հավաքականի հետ։ Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականում։