Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 5 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

15/02/2023

Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը փետրվարի 21-ից 25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Այդ կապակցությամբ «Ուրարտուից» 5 ֆուտբոլիստուհիներ՝ Անի Օհանյանը, Սուսաննա Սահակյանը, Մարիաննա Վարդանյանը, Էլեն Մկրտչյանը և Միլենա Սայադյանը հրավիրել են պատանեկան հավաքական։

Հավելենք, որ հավաքի շրջանակում փետրվարի 23-ին և 25-ին մեր հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի կանանց Մ-17 տարեկանների ընտրանու դեմ։ 

Հաջողություն ենք մաղթում մեր պատանեկան հավաքականին։