Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

26/02/2023

Հայաստանի Կանանց Մ-17 տարեկանների հավաքականը ավարտեց փետրվարի 21-ին մեկնարկած հավաքը, որին մասնակցելու համար հրավիրված էին նաև 5 ֆուտբոլիստուհիներ՝ «Ուրարտու-աղջիկներ» թիմից՝ Անի Օհանյանը, Սուսաննա Սահակյանը, Մարիաննա Վարդանյանը, Էլեն Մկրտչյանը և Միլենա Սայադյանը։ 

Հավաքի շրջանակում թիմը 2 ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի իր տարիքային հավաքականի հետ և երկու խաղում էլ զիջեց մրցակցին։

Մեր աղջիկները նույպես, բացի Էլեն Մկրտչյանից, որը հայտավորված չէր խաղերին, մասնակցեցին հանդիպումներին։