Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ է ՀՐԱՎԻՐՎԵԼ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵՎՍ 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

27/02/2023

Ինչպես տեղեկացրել էինք, փետրվարի 27-ից մարտի 1-ը Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Արմեն Պետրոսյանի գլխավորած հավաքական են հրավիրվել «Ուրարտուի» ևս 6 ֆուտբոլիստ՝ Էդուարդ Առաքելյանը, Հայկ Աբգարյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Ղազարյանը, Դավիթ Թագվորյանը և Արման Իսայանը։

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին հավաքականում։