Not Selected

ՀԵՐԹԱԿԱՆ 3 ՄԻԱՎՈՐՆ ՈՒ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿԸ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

11/03/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում «Ուրարտուն» Արմավիրի Քաղաքային մարզադաշտում հյուրընկալել էր «Լեռնային Արցախին»։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ «Ուրարտուից» աչքի ընկան Թեմուր Ջիկիան, Եվհենիի Ցիմբալյուկն ու Նարեկ Գրիգորյանը։

Այս խաղն առանձնահատուկ էր «Ուրարտուի» սան, թիմի ավագ Ժիրայր Մարգարյանի համար։ Ֆուտբոլիստն իր հոբելյանական 150-րդ հանդիպումն էր անցկացնում Հայաստանի առաջնություններում։

Հանդիպումը շատ ակտիվ մեկնարկ ստացավ հենց առաջին րոպեներից։ Խաղասկզբում մեր տղաները լավ հնարավորություն ստեղծեցին․ Ժիրայր Մարգարյանի՝ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը հասավ առաջին անգամ մեկնարկային կազմում տեղ գտած Թեմուր Ջիկիային, որի գլխով հարվածից հետո մրցակցի դարպասապահը դժվարությամբ հեռացրեց գնդակը։ Բայց Ջիկիան իր ասելիքն ուներ․ հանդիպման 27-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո մեր թիմի նորեկը գլխի հարվածով գնդակն այնուամենայնիվ ուղարկեց Վյաչեսլավ Գրիգորյանի պաշտպանած դարպասը։ Խաղակեսի վերջին րոպեին, կրկին անկյունայինի խաղարկումից հետո Նարեկ Գրիգորյանը երկրորդ գոլային փախանցումը կատարեց այս անգամ հարվածի դուրս բերելով Եվհենի Ցիմբալյուկին, որն էլ կրկնապատկեց թիմի առավելությունը։ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները որևէ լուրջ սպառնալիք չէին ներկայացնում մեր դարպասին։ Այսպիսով, առաջին խաղակեսն ավարտվեց մեր թիմի առավելությամբ՝ 2-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսը համեմատաբար ավելի հանգիստ տեմպ ուներ։ Հյուրերը մի քանի պահ ունեցան, որից կարող էին օգտվել, սակայն չստացվեց, և հիմնականում գործում էին հակագրոհների վրա, բայց գոլ խփել այդպես էլ չկարողացան։ Մեր թիմի հերթական գրոհներից մեկի ժամանակ մրցակիցը խախտեց կանոնները Օլեգ Պոլյակովի նկատմամբ, ինչից հետո մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որն էլ անվրեպ իրացրեց Նարեկ Գրիգորյանը։ Կարող ենք ասել, որ երկրորդ խաղակեսում շատ էին հարկադրված դադարները, ինչն ազդում էր խաղի տեմպի վրա։ Երկու թիմերն էլ պահեր ստեղծում էին մինչ խաղի ավարտը, սակայն նոր գոլեր չգրանցվեցին։

Նշենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի մարտի 16-ին՝ հյուրընկալվելով ԲԿՄԱ-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիայում։ Հանդիպման մեկնարկը 18։00-ին է։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» 3-0

1-0 Թեմուր Ջիկիա (26'), 2-0 Եվհենիի Ցիմբալյուկ (45') 3-0 Նարեկ Գրիգորյան (54' 11մ)

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի, 34․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ (31․ Իվան Զոտկո 66'), 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 9․ Նարեկ Աղասարյան (25․ Դրաման Սալու 46'), 33․ Մարկոս Ժունիոր (8․ Ուգոչուկվու Իվու 76'), 27․ Դավիթ Խուրցիձե, 21․ Նարեկ Գրիգորյան, 77․ Թեմուր Ջիկիա (15. Մաքսիմ Մայրովիչ 66'), 90․ Օլեգ Պոլյակով (10․ Կարեն Մելքոնյան 66')։ 

Պահեստայիններ՝ 42․ Ալեքսանդր Մելիխով, 22․ Մխիթար Ումրեյան, 31․ Իվան Զոտկո, 36․ Խարիտոն Այվազյան, 35․ Ռաֆայել Կարիոկա, 67․ Վադիմ Պարամոնով, 8․ Ուգոչուկվու Իվու, 25․ Դրաման Սալու, 23․ Արաս Օզբիլիզ, 10․ Կարեն Մելքոնյան, 13․ Դմիտրո Խլյոբաս, 15. Մաքսիմ Մայրովիչ։

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ»․ 23. Վյաչեսլավ Գրիգորյան, 7. Նորիկ Մկրտչյան (ա) (8. Տիգրան Սիմոնյան 46'), 15. Արթուր Խաչատրյան, 27. Աբաբակար Սոու (29. Իպեյե Վիլիամս 59'), 10. Նթոնե Վալդո (66. Խուան Պալասիո 59'), 31. Վլադիմիր Խարատյան, 99. Օլաոլուվա Օջետուդե, 20. Սիմոն Օբոնդե, 46. Աշոտ Ադամյան (25. Դավիթ Նալբանդյան 46'), 24. Դեու Դոսա Օլատունջի (3. Բոբ Տոբի Ժոպե 59'), 4. Շոգո Կագավա։

Պահեստայիններ՝ 95. Պողոս Այվազյան, 13. Արման Հարությունյան, 6. Արամ Կոստանդյան, 2. Մարատ Կարապետյան, 17. Արարատ Չիլինգարյան, 8. Տիգրան Սիմոնյան, 5. Գոռ Պողոսյան, 66. Խուան Պալասիո, 3. Բոբ Տոբի Ժոպե, 16. Տոբա Դժուն, 9. Էմմանուել դե Սոուզա, 25. Դավիթ Նալբանդյան, 18. Ալիկ Առաքելյան, 29. Իպեյե Վիլիամս, 19. Սեբաստիան Դիազ Բեդոյա։