Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԿԲԽ-Ի ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ

13/03/2023

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը մեկնարկեց մարտի 11-ին։ «Ուրարտու-աղջիկներ»-ն 9-րդ տուրի խաղն անցկացրեց «Լեռնային Արցախ-աղջիկներ»-ի դեմ «Ուրարտու» մարզաբազայում և զիջեց 2-6 հաշվով։ 

Մեր թիմից գոլեր հեղինակեցին Ռուզաննա Ինջյանը և Մանե Ասլանյանը։ 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտուի» աղջիկները կանցկացնեն մարտի 18-ին՝ հյուրի կարգավիճակում մրցելով «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմի հետ։ Խաղը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի 15։00-ին։