Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՏՈՒՐԵՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ

16/03/2023

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ, 23-րդ և 24-րդ տուրերի խաղացանկը։

Այսպիսով, միջազգային դադարի ավարտից հետո՝ մարտի 29-ին, «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կընդունի «Ալաշկերտ-2»-ին։ Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։ Ապրիլի 3-ին կրկին սեփական հարկի տակ ու նույն ժամին կմրցենք «Սյունիքի» հետ, իսկ հաջորդ տուրի հանդիպումը կանցկացնենք հյուրի կարգավիճակում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մրցելով ԲԿՄԱ-2-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 16։00-ին։

Տուրի մյուս խաղերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ՝ այստեղ