Not Selected

ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

18/03/2023

Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլում Բուրկինա Ֆասոյի ազգային ընտրանին առաջիկայում հանդիպումներ կանցկացնի։ Այդ առիթով հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» կիսապաշտպան Դրաման Սալուն։

Բուրկինա Ֆասոյի ընտրանին մարտի 25-ին և 29-ին կմրցի Տոգոյի հավաքականի հետ։ Խաղերը կկայանան Երևանի ժամանակով 01։00-ին։

Հաջողություն ենք մաղթում Սալուին միջազգային մրցասպարեզում։