Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑ «ՇԻՐԱԿ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

18/03/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը Գյումրիի Քաղաքային մարզադաշտում հյուրընկալվեց «Շիրակ-2»-ին ու գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց։

Ընթացիկ մրցաշրջանում թիմերը մեկ անգամ էին հանդիպել․ մեր տղաները սեփական հարկի տակ առավելության էին հասել նվազագույն հաշվով։

Գյումրիում կայացած խաղն ակտիվ մեկնարկեց, երկուստեք գրոհներով, սակայն ոչ այդքան վտանգավոր։ Առաջին խաղակեսում իրական գոլային պահ ստեղծեցին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները։ Մրցակցի տուգանայինի մատույցներում կարճ խաղարկումից հետո Կարեն Դավթյանը լավ հնարավորություն ստացավ հաշիվը բացելու, սակայն ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի կողքով։ Դավթյանը ևս մեկ անգամ հարվածային դիրքում հայտնվեց խաղակեսի վերջնամասում․ Դավիթ Ղիասյանի փոխանցումից հետո նրա հարվածը սուր անկյունից, սակայն այս անգամ թիմին փրկեց «Շիրակ-2»-ի դարպասապահը։ Մինչ խաղակեսի ավարտը Պադերինի տղաները ևս մի քանի պահ ստեղծեցին, սակայն հաշիվը բացել չհաջողվեց։

Տանտերերի կատարմամբ ավելի վտանգավոր էին ստացվում ստանդարտներից ստեղծած պահերը։ Ինչպես առաջին խաղակեսում, այնպես էլ երկրորդում մի քանի դրվագում մեր թիմին վերահաս գոլերից փրկեց դարպասապահ Հայկ Ղազարյանը։ Հանդիպման 78-րդ րոպեին իրական թվացող դարպասի գրավումն այդպես էլ չտեսանք․ Դավիթ Հարությունյանի փոխանցումից մրցակցի դարպասի մոտ մեն-մենակ հայտնված Էդիկ Վարդանյանը փորձեց գնդակը դարպասապահի վրայով անցկացնել, սակայն այն բարձր ընթացավ նաև դարպասի վրայով։  Խաղի վերջնամասում «Շիրակ-2»-ի ֆուտբոլիստներն ավելի ակտիվ սկսեցին գործել, սակայն կրկին չէր հաջողվում ավարտել սկսածը։ Այսպիսով, թիմերի ջանքերն արդյունք չտվեցին, հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի միջազգային դադարի ավարտից հետո՝ մարտի 29-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ալաշկերտ-2»-ին։ Խաղը կմեկնարկի 18։00-ին։

«ՇԻՐԱԿ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-0

«ՇԻՐԱԿ-2»․ 55․ Լյովա Կարապետյան, 4․ Համլետ Մնացականյան, 9․ Վրեժ Թորոսյան, 18․ Սամվել Ղուկասյան, 10․ Սերգեյ Մանուկյան (27․ Էմիլ Պապիկյան 80'), 15․ Հովհաննես Գևորգյան, 12․ Մհեր Թառլոյան (20․ Գագիկ Ակուլյան 62'), 8․ Նարեկ Ջանոյան (88․ Յուրի Վարդանյան 62'), 23․ Հովհաննես Պահլևանյան, 29․ Ալեքսանդր Մանասյան, 22․ Լևոն Դարբինյան։

Պահեստայիններ՝ 12․ Էդուարդ Պողոսյան, 7․ Լևոն Գևորգյան, 66․ Վազգեն Սարգսյան, 20․ Գագիկ Ակուլյան, 3․ Տիգրան Սումբուլյան, 28․ Նարեկ Խաչատրյան, 99․ Ռաֆիկ Վարդանյան, 80․ Նարեկ Գևորգյան, 88․ Յուրի Վարդանյան, 27․ Էմիլ Պապիկյան, 16․ Գագիկ Հովհաննիսյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55. Հայկ Ղազարյան, 35․ Իսաակ Բարրի, 9․ Արթուր Իսրայելյան, 39․ Նարեկ Դավթյան (ա) (77․ Ալիկ Մկրտչյան 65'), 8․ Գևորգ Գրիգորյան, 25․ Դավիթ Ղիասյան (10․ Դավիթ Հարությունյան 56'), 15․ Կարեն Դավթյան, 27․ Գառնիկ Մինասյան, 23․ Լևոն Բաշոյան (2․ Արթուր Մելիքյան 46'), 7․ Հայկ Ղազարյան (11․ Էրիկ Ղուլինյան 46'), 21․ Հարություն Ստեփանյան (16․ Էդիկ Վարդանյան 72')։

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 50․ Դավիթ Արտենյան, 2․ Արթուր Մելիքյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 16․ Էդիկ Վարդանյան, 17․ Էրիկ Ասատրյան, 70․ Էմմանուել Դիտու, 6․ Հայկ Նորիկյան, 14․ Արամ Հունանյան, 11․ Էրիկ Ղուլինյան, 10․ Դավիթ Հարությունյան, 29․ Խաչատուր Կիրակոսյան, 38․ Հարություն Ջավադյան։