Not Selected

ԿԱՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ․ «ԵԶՐԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՉՀԵՐԻՔԵՑԻՆ, ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ ԴՐԱՆՑ ՎՐԱ»

18/03/2023

Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրի՝ «Շիրակ-2»-ի հետ խաղում գրանցած գոլազուրկ ոչ-ոքիի մասին խոսել է մեր թիմի հարձակվող Կարեն Դավթյանը․

«ՇԻՐԱԿ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՈՒ ՉԻՐԱՑՎԱԾ ՊԱՀԵՐԻ ՄԱՍԻՆ

«Իմ կարծիքով սա այն խաղերից էր, երբ թիմի մոտ պարզապես չեն ստացվում եզրափակումները, ունեինք պահեր,  որոնք, ցավոք, գոլի վերածել չկարողացանք։ Պետք է աշխատենք այդ ուղղությամբ և մարզումներով բարելավենք նաև գրոհի այդ հատվածը։ Հուսով եմ՝ հետագայում ավելի լավ ու արդյունավետ հանդիպումներ կցուցադրենք։

Գյումրիում ինքնին բարդ է խաղալ տեղի թիմի դեմ, իրենց երկրպագուների աջակցությամբ, քանի որ դժվար է նման մթնոլորտում ամբողջությամբ տրամադրվել խաղին»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Խաղից խաղ բարելավում եմ մարզավիճակս, հետընթաց չեմ նկատում, ինչը նույնպես շատ կարևոր է, և խաղից խաղ ավելի եմ լավացնում, պետք է շատ աշխատեմ ինձ վրա, որպեսզի շատ գոլեր խփեմ ու կարողանամ օգնել թիմին դուրս գալ նման բարդ իրավիճակներից»։