Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵՑ «ՆՈԱՅԻՆ»

26/03/2023

Հավաքականների ելույթներով պայմանավորված միջազգային դադարի ընթացքում «Ուրարտուն» ստուգողական հանդիպում անցկացրեց՝ մարտի 26-ին ուժերը չափելով «Նոայի» հետ։ Գուկոյի տղաներն այդ խաղում հաղթանակ տոնեցին 3-1 հաշվով։

Չնայած ջանքերին ու ստեղծած պահերին՝ առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասը։ Փոխարենը դա արեցին երկրորդ կեսում։ Խաղի 49-րդ րոպեին, օգտվելլով մրցակցի սխալից, Թեմուր Ջիկիան բացեց հանդիպման հաշիվը։ Մի քանի րոպե անց մրցակիցը 11-մետրանոցից կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց պահել այն չհաջողվեց։ 83-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը մոտ տարածությունից գլխի հարվածով գրավեց «Նոայի» դարպասը, իսկ հանդիպման վերջին րոպեին դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 3-1։

Հավելենք, որ դադարից հետո առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնենք Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակում՝ սեփական հարկի տակ մրցելով «Ալաշկերտի» հետ։ Խաղի մեկնարկը 19։00-ին է։