Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

26/03/2023

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին անցկացրեց ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024 թվականի առաջնության որակավորման փուլի մեկնարկային հանդիպումը։ Մեր ընտրանին Երևանում մրցեց Թուրքիայի հավաքականի հետ և զիջեց 1-2 հաշվով։

Թուրքիայի հետ խաղում մեկնարկային րոպեներից խաղադաշտում էին և ամբողջ հանդիպմանը մասնակցեցին «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը և կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որը նաև իր նորամուտը նշեց մեր ընտրանու կազմում։ Մեր մյուս ֆուտբոլիստները՝ Ժիրայր Մարգարյանն ու Էրիկ Փիլոյանը պահեստայինների թվում էին։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի մարտի 28-ին՝ ընկերական խաղում մրցելով Կիպրոսի դեմ։ Խաղը կմեկնարկի 19։00-ին։

Ներկայացնում ենք հանդիպման լուսանկարները