Not Selected

ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ «ԱԼԱՇԿԵՐՏ-2»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

29/03/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց «Ալաշկերտ-2»-ի հետ։ Մեր թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էդիկ Վարդանյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կարեն Դավթյանն ու Արա Ջոլաքյանը։ Մրցակցի ֆուտբոլիստ Օլուէբուբե Միրաքլ Օնուօհան դուբլ ձևակերպեց։

Թիմերի միջև նախորդ խաղն ավարտվել էր մեր տղաների խոշոր հավով հաղթանակով՝ 7-0։ «Ուրարտու» մարզաբազայում կայացած խաղի առաջին րոպեները այս անգամ էլ խաղի գոլառատ ելք էին խոստանում․ հենց մեկնարկում «Ալաշկերտ-2»-ի ֆուտբոլիստները կարողացան առաջին գրոհը վերածել գոլի ու բացել խաղի հաշիվը։ Հանդիպման 3-րդ րոպեին հաշիվը կարող էր 1-1 լինել, սակայն եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակն, ու խաղից դուրս իրավիճակ արձանագրվեց։ Խաղակեսի միջնամասում Պադերինի տղաները խաղային առավելությունն իրենց ձեռքը վերցրին։ 24-րդ րոպեին Լևոն Բաշոյանի բավական վտանգավոր հարվածն իրնեց վրա ընդունեցին մրցակցի ֆուտբոլիստները, որից հետո մեր տղաները կրկին շարունակում էին սպառնալ հյուրերի դարպասին։ Բազմաթիվ փորձերից հետո ի վերջո հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ դարպասապահի սխալ գործողության արդյունքում Էդիկ Վարդանյանը գրավեց դարպասը։ Առաջին խաղակեսում այլ գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում մեր թիմը կարողացավ արագ առաջ անցնել հաշվի մեջ։ Հիանալի հարվածով գոլի հեղինակ դարձավ Կարեն Դավթյանը։ Բայց շատ չանցած՝ «Ալաշկերտ-2»-ը խփեց պատասխան գնդակը։ Մեր տղաները շարունակում էին տիրել առավելությանն ու գոլային նոր պահեր ստեղծել։ Հանդիպման 71-րդ րոպեին Էդիկ Վարդանյանը դուբլի հեղինակ դարձավ, իսկ 86-ին հեթ-տրիկ ձևակերպեց՝ մեծացնելով հաշվի տարբերությունը։ Խաղի վերջին րոպեին էլ մեր տղաների հերթական գրոհն ավարտվեց Արա Ջոլաքյանի գոլով՝ 5-2։

Այսպիսով, հաջորդ հանդիպումը մեր տղաները կանցկացնեն ապրիլի 3-ին՝ հյուրընկալելով «Սյունիքին»։ Խաղի մեկնարկը 18։00-ին է։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱԼԱՇԿԵՐՏ-2» 5-2

0-1 Օլուէբուբե Միրաքլ Օնուօհան (1') 1-1 Էդիկ Վարդանյան (32') 2-1 Կարեն Դավթյան (48'), 2-2 Օլուէբուբե Միրաքլ Օնուօհան (58'), 3-2 Էդիկ Վարդանյան (71'), 4-2 Էդիկ Վարդանյան (86'), 5-2 Արա Ջոլաքյան (90+3')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55․ Հայկ Ղազարյան, 39․ Նարեկ Դավթյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 35․ Իսաակ Բարրի, 27․ Գառնիկ Մինասյան, 7․ Ալիկ Մկրտչյան, 25․ Դավիթ Ղիասյան (6․ Հայկ Նորիկյան 46'), 23․ Լևոն Բաշոյան (10․ Դավիթ Հարությունյան 46'), 21․ Հարություն Ստեփանյան (17․ Էրիկ Ասատրյան 46'), 15․ Կարեն Դավթյան (ա) (12․ Արա Ջոլաքյան 34'), 16․ Էդիկ Վարդանյան (9․ Արթուր Իսրայելյան 75')։

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 50․ Դավիթ Արտենյան, 12․ Արա Ջոլաքյան, 9․ Արթուր Իսրայելյան, 7․ Հայկ Ղազարյան, 17․ Էրիկ Ասատրյան, 70․ Էմանուել Դիտու, 38․ Հարություն Ջավադյան, 14․ Արամ Հունանյան, 6․ Հայկ Նորիկյան, 10․ Դավիթ Հարությունյան։

«ԱԼԱՇԿԵՐՏ-2»․ 1. Դավիթ Ազատյան, 11․ Արթուր Օրդինյան, 88․ Հայկ Ռեչելյան, 77․ Աշոտ Համբարյան (ա) (9․ Հովսեփ Հակոբյան 75'), 97․ Վահագն Հակոբյան (92․ Պապե Դեմբա Դիյե 46'), 27․ Սմբատ Պետրոսյան, 21․ Գևորգ Հովհաննիսյան, 19․ Ախմեդ Ջինդոյան (98․ Սուրեն Կիրակոսյան 66' (44․ Ռաֆայել Սերոբյան 75'), 99․ Օլուէբուբե Միրաքլ Օնուօհա, 58․ Գոռ Մանուչարյան (4․ Նարեկ Պետրոսյան 46'), 7․ Արթուր Մկրտչյան։

Պահեստայիններ՝ 13․ Նվեր Օհանյան, 44․ Ռաֆայել Սերոբյան, 20․ Դավիթ Սահակյան, 4․ Նարեկ Պետրոսյան, 9․ Հովսեփ Հակոբյան, 16․ Արսեն Միրզոյան, 41․ Հայկարամ Մուրադյան, 8․ Էրիկ Տերյան, 92․ Պապե Դեմբա Դիյե, 32․ Ալեն Գևորգյան, 98․ Սուրեն Կիրակոսյան։