Not Selected

ՄԵՐ ԸՆՏՐԱՆԻՆ ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑ ԿԻՊՐՈՍԻ ՀԵՏ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

29/03/2023

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ և 2-2 հաշվով ոչ-ոքի գրանցեց։ Մեր հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գրանտ-Լեոն Ռանոսը։

Կիպրոսի հետ խաղում մեկնարկային կազմում էր և հավաքականում իր նորամուտը նշեց «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը, ինչպես նաև կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որը երկրորդ խաղն անընդմեջ 90 րոպե անցկացրեց։ Պաշտպան Ժիրայր Մարգարյանը ևս խաղաժամանակ ստացավ՝ փոխարինման մտնելով 78-րդ րոպեին, իսկ դարպասապահ Արսեն Բեգլարյանը պահեստայինների թվում էր։