Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 7 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԿԱՆԱՆՑ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

31/03/2023

Հայաստանի կանանց Մ-19 տարեկանների հավաքականը մարտի 30-ից ապրիլի 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Գագիկ Տեր-Գևորգյանի գլխավորած հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիներ Յանա Հարությունյանը, Էմմի Սարգսյանը, Արաքսյա Ամիրյանը, Միլենա Սայադյանը, Հասմիկ Գրիգորյանը, Լուսինե Կոստանյանը և Անի Օհանյանը։

Մեր հավաքականը պատրաստվում է ապրիլի 4-10-ը Հայաստանում կայանալիք ՈւԵՖԱ-ի կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի ընտրական մինի-մրցաշարին, որի ընթացքում կանցկացնի հետևյալ հանդիպումները` 

04.04.23 | Հայաստան – Մալթա |12:00
10.04.23| Ֆարերյան կղզիներ – Հայաստան |12:00

Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականում։