Not Selected

ՓՈԽՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒՐԻ՝ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ

07/03/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի 23-րդ տուրի խաղն «Ուրարտուն» կանցկացնի մարտի 11-ին՝ մրցելով «Լեռնային Արցախի» հետ։ Հանդիպման անցկացման վայրը փոխվել է: «Ուրարտու» մարզադաշտի փոխարեն այն կկայանա Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 15։00-ին։