Not Selected

ՄՈՒՐԱՏ ԳԱՍԻԵՎԸ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ «ՈՒՐԱՐՏՈՒ»

07/03/2023

Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրատ Գասիևը այցելել էր «Ուրարտուի» մարզաբազա։

Բռնցքամարտիկը շրջել է ակումբի տարածքով, ծանոթացել մարզաբազայի պայմաններին և հանդիպել ղեկավարության հետ։

Հավելենք, որ Գասիևը մարտի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում կարողացավ երկրորդ ռաունդում նոկաոուտի շնորհիվ հաղթել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մայքլ Բալոգունին և նվաճել WBA Inter-Continental գոտին։

Ներկայացնում ենք լուսանկարներ այցից․