Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒՐՈՒՄ ԶԻՋԵՑ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»-ԻՆ

09/03/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Արարատ-Արմենիա-2»-ին։ Խաղն ավարտվեց 1-3 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Մեր թիմից գոլի հեղինակ դարձավ Գևորգ Գրիգորյանը։ 

Առաջին խաղակեսում տարածքային և խաղային առավելությունը հիմնականում Իգոր Պադերինի թիմի կողմն էր։ Առաջին կեսի միջնամասում «Ուրարտու-2»-ի կազմում տեղի ունեցավ հարկադրված փոփոխություն․ վնասվածքի պատճառով հանդիպումը չկարողացավ շարունակել Արա Ջոլաքյանը։ 24-րդ րոպեին եզրային մեր մյուս պաշտպան Գևորգ Գրիգորյանը գեղեցիկ անցումից հետո հայտնվեց մրցակցի տուգանային հրապարակում, և նրա հանդեպ խախտեցին կանոնները, ինչից հետո նշանակվեց 11-մետրանոց։ Գնդակին մոտեցավ նույն Գևորգյանը և անվրեպ իրացրեց հարվածը։ Թիմերն ընդմիջման գնացին «Ուրարտու-2»-ի նվազագույն առավելությամբ։ 

Երկրորդ խաղակեսում, խաղադաշտում հակառակ պատկերն էր։ Մրցակիցը մեծ ուժերով նետվեց առաջ և փորձեց հետ բերել կորցրածը։ Երկրորդ կեսի սկզբում հաշիվը վերականգնվեց։ Հայկ Ղազարյանի սխալից օգտվեց մրցակցի հարձակվողը և հավասարեցրեց խաղի հաշիվը։ Մեր տղաները հանդիպման մնացած մասում փորձեցին կրկին առաջ անցնել հաշվի մեջ, բայց փոխարենը բաց թողեցին ևս երկու գոլ․ «Արարատ-Արմենիա-2» - «Ուրարտու-2»՝ 3-1։

Նշենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի մարտի 18-ին՝ Գյումրիում հյուրընկալվելով «Շիրակ-2»-ին։ Հանդիպման մեկնարկը՝ 15։00-ին է։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-1

0-1 Գևորգ Գրիգորյան (24', 11մ), 1-1 Սարգիս Սահակյան (50'), 2-1 Յուրի Քոլոզյան (61'), 3-1 Էրիկ Սմբատյան (75'):

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»․ 1. Հայկ Խաչատրյան, 77․ Պատվական Ավետիսյան (ա), 3․ Էրիկ Սմբատյան, 10․ Յուրի Քոլոզյան, 18․ Սարգիս Սահակյան, 11․ Սպարտակ Հայրապետյան, 5․ Սերյոժա Բաբայան, 22․ Միքայել Այվազյան, 15․ Էդգար Ղուլինյան։

Պահեստայիններ՝  12․ Վահե Բեկչյան, 4․ Նորիկ Բարսեղյան, 14․ Վլադիմիր Երեմյան, 19․ Հովհաննես Բալինյան, 7․ Վրեժ Մկրտչյան, 6․ Հովհաննես Ղազարյան, 33․ Յուրա Մանուկյան, 20․ Հովհաննես Հովսեփյան, 21․ Արմեն Նահապետյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1․ Հայկ Ղազարյան, 2․ Արթուր Մելիքյան (ա), 12․ Արա Ջոլաքյան, 35․ Իսաակ Բարրի, 21․ Հարություն Ստեփանյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 27․ Գառնիկ Մինասյան, 23․ Լևոն Բաշոյան, 11․ Էրիկ Ղուլինյան, 10․ Դավիթ Հարությունյան։

Պահեստայիններ՝  1․ Սուրեն Ղազարյան, 50․ Դավիթ Արտենյան, 39․ Նարեկ Դավթյան, 17․ Էրիկ Ասատրյան, 7․ Հայկ Ղազարյան, 25․ Դավիթ Ղիասյան, 16․ Էդիկ Վարդանյան, 70․ Էմմանուել Դիտու, 5․ Արթուր Թալասյան, 6․ Հայկ Նորիկյան։