Not Selected

ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԿԱՐՈՎՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ «ՈՒՐԱՐՏՈՒ»

01/04/2023

Ապրիլի 1-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ էր այցելել «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը։ Վերջինս հանդիպեց մեր ակադեմիայի պատանի ֆուտբոլիստների և ֆուտբոլիստուհիների հետ, ջերմ և դրական մթնոլորտում զրուցեց նրանց հետ, այնուհետև կայացավ ԽՍՀՄ սպորտի վարպետին նվիրված «Գնդակի տիրակալը» ֆիլմի համատեղ դիտում։ Իսկ վերջում մեր սաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին Մարկարովին։

Ներկայացնում ենք լուսանկարներ այցից․