Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-19 ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՖԱՐԵՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻՆ

10/04/2023

ՈՒԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի B լիգայի B4 խմբի մրցաշարի հերթական տուրում Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ընդունեց Ֆարերյան կղզիների հասակակիցներին։ Մեր հավաքականը պարտվեց 0-2 հաշվով։

Հայաստանի հավաքականի կազմում տեղ էր գտել «Ուրարտու-աղջիկներ»-ի 4 ֆուտբոլիստուհի․ Էմմի Սարգսյանը, Հասմիկ Գրիգորյանն ու Լուսինե Կոստանյանը խաղադաշտում էին մեկնարկային րոպեներից, իսկ Անի Օհանյանը պահեստայինների թվում էր, բայց խաղաժամանակ չստացավ։

Դարպասապահ Յանա Հարությունյանը և կիսապաշտպան Արաքսյա Ամիրյանը և հարձակվող Միլենա Սայադյանը  հրավիրվել էին հավաքական, բայց այս խաղում ընդգրկված չէին հայտացուցակում։