Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԵՐՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

10/04/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս կամային հաղթանակ տոնեց ԲԿՄԱ-2-ի նկատմամբ։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Դավիթ Ղիասյանն ու Լևոն Բաշոյանը, իսկ տանտերերի միակ գոլը հեղինակեց Հովհաննես Կիրակոսյանը։

Թիմերի մասնակցությամբ տեսանք երկու տարբեր խաղակեսեր։ Սկզբում ակտիվ էին գործում ԲԿՄԱ-2-ի խաղացողները՝ որևէ շանս չտալով մեր տղաներին գրոհներ ձեռնարկել, այնուհետև մերոնք ղեկը վերցրին իրենց ձեռքը։ ԲԿՄԱ-2-ը մի քանի իրական պահ ուներ գոլ խփելու, սակայն դրանցից միայն մեկը կարողացավ օգտագործել խաղակեսի գրեթե վերջնամասում։ 39-րդ րոպեին աչքի ընկավ Հովհաննես Կիրակոսյանը։ Թիմերն ընդմիջման գնացին տանտերերի առավելությամբ ոչ միայն հաշվի մեջ, այլև խաղային ու տարածքային։

Երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց։ «Ուրարտու-2»-ը սկսեց ավելի վստահ գործել ու վտանգավոր գրոհներ կազմակերպել։ Փոխարինումները նույնպես աշխատեցին ու 53-րդ րոպեին Դավիթ Ղիասյանը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ 5 րոպե անց էլ Լևոն Բաշոյանը գլխի հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ ու առաջ մղեց «Ուրարտու-2»-ին։ Չնայած փորձերին՝ մրցակիցը չկարողացավ ևս մեկ գոլ ուղարկել Հայկ Ղազարյանի պաշտպանած դարպասը։ Այսպիսով, Իգոր Պադերինի թիմը երրորդ անընդմետ հաղթանակը տոնեց։ 

Հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի ապրիլի 17-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Գանձասարին»։ Խաղը կմեկնարկի 18։00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - ԲԿՄԱ-2 2-1

0-1 Հովհաննես Կիրակոսյան (39'), 1-1 Դավիթ Ղիասյան (53') 2-1 Լևոն Բաշոյան (58')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55․ Հայկ Ղազարյան, 2․ Արթուր Մելիքյան, 39․ Նարեկ Դավթյան (25․ Դավիթ Ղիասյան 46'), 21․ Հարություն Ստեփանյան, 15 Կարեն Դավթյան (ա), 27․ Գառնիկ Մինասյան, 23․ Լևոն Բաշոյան, 35․ Իսաակ Բարրի, 16․ Էդիկ Վարդանյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 77․ Ալիկ Մկրտչյան։ 

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 50․ Դավիթ Արտենյան, 17․ Էրիկ Ասատրյան, 6․ Հայկ Նորիկյան, 70․ Էմմանուել Դիտու, 7․ Հայկ Ղազարյան, 25․ Դավիթ Ղիասյան, 14․ Արամ Հունանյան, 38․ Հարություն Ջավադյան։

ԲԿՄԱ-2․ 77. Դավիթ Դավթյան (12․ Ռաֆայել Մանասյան 46'), 31․ Յուրի Մարտիրոսյան, 33․ Գոռ Առաքելյան, 26․ Համլետ Մինասյան, 13․ Տիգրան Սարգսյան (Էրիկ Պապիկյան 46'), 36․ Վահրամ Մախսուդյան, 28․ Վաչե Հակոբյան (45․ Դավիթ Հակոբյան 63'), 21․ Նարեկ Հովհաննիսյան (32․ Սուրեն Ապրեսյան 90+3'), 42․ Իշխան Դարբինյան, 35․ Արմեն Սարգսյան, 39․ Հովհաննես Կիրակոսյան (54․ Կարեն Գալստյան 63')։

Պահեստայիններ՝ 12․ Ռաֆայել Մանասյան, 48․ Էրիկ Հովակիմյան, 40․ Հարություն Ասատրյան, 40․ Հարություն Ասատրյան, 41․ Հայկ Սիմոնյան, 32․ Սուրեն Ապրեսյան, 46․ Դանիել Զաքարյան, 37․ Արամայիս Խաչատրյան, 54․ Կարեն Գալստյան, 43․ Էրիկ Պապիկյան, 45․ Դավիթ Հակոբյան։