Not Selected

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ»

10/04/2023

Ապրիլի 11-ին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Փյունիկի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19։00-ին։

Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել media@fcurartu.am էլեկտրոնային հասցեին մինչև ապրիլի 11-ը՝ ժամը 15։00-ն` նշելով անունը, ազգանունը, աշխատանքի բնույթը և լրատվամիջոցի անվանումը:

Հետխաղյա մամուլի ասուլիսին կարող են ներկա գտնվել միայն հավատարմագրված լրագրողները։ 

Առաջացած հարցերի ու խնդիրների դեպքում կարող եք զանգահարել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժին՝ +374 95-69-09-10: