Not Selected

ԱՆՊԱՐՏԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ

11/04/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»։ Առաջնությունում մեր թիմի 7 խաղ անպարտելիության շարքն ընդհատվեց։ Հյուրերը առավելության հասան 3-1 հաշվով։ Մեր կազմում միակ գոլը 11-մետրանոցից հեղինակեց Արման Ղազարյանը, «Փյունիկից» էլ աչքի ընկան Ալեքսանդար Միլյկովիչը, Լուկա Յուրիչիչը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց մեր թիմի պաշտպան Իվան Զոտկոն։
Այս մրցաշրջանում թիմերի միջև կայացած 2 դիմակայություններում հաղթանակի էին հասել մեր տղաները՝ 2-1 և 0-3 հաշիվներով։
«Ուրարտու» մարզադաշտում մեկնարկած խաղում արագ գոլ տեսանք։ «Փյունիկի» ֆուտբոլիստները սեփական տուգանայինում ձեռքով էին խաղացել, ինչի արդյունքում մերոնք 11-մետրանոցի իրավունք վաստակեցին։ Այն դիպուկ իրացրեց Արման Ղազարյանը՝ խփելով պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը։ Դաշտում հիմնականում հավասար պայքար էինք տեսնում ու երկուստեք գրոհներ։ Խաղակեսի վերջնամասում հյուրերը մի քանի հարմար պահ ստեղծեցին հաշիվը հավասարեցնելու։ Արսեն Բեգլարյանը 2 սեյվ կատարեց, սակայն դարպասապահի վրա ճնշման արդյունքում հյուրերի 3-րդ գնդակը հայտնվեց դարպասում։ Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդար Միլյկովիչը։ Խաղակեսին ավելացված ժամանակում էլ հաշիվը հօգուտ հյուրերի դարձավ։ Սեփական դարպասը գրավեց մեր թիմի պաշտպան Իվան Զոտկոն։

Երկրորդ խաղակեսու ավելի բուռն պայքարի ու նաև կոպիտ գործողությունների ականատես եղանք։ Դմիտրի Գունկոն մի քանի փոխարինում կատարեց՝ չնայած ևս մեկը՝ հարկադրված, մեր կազմում տեղի էր ունեցել դեռ առաջին խաղակեսում։ Վնասվածք ստացած Թեմուր Ջիկիային փոխարինել էր Նարեկ Գրիգորյանը։ Արդեն իսկ հաշվի մեջ առավելություն ունեցած հյուրերը նետվում էին առաջ։ Արսեն Բեգլարյանը բավական բարդ գնդակներ էր հեռացնում ու փրկում մեր թիմին, բայց, այնուամենայնիվ, բաց թողեցինք երրորդ գնդակը։ Ջեյմս Սանթոսի՝ եզրից կատարած փոխանցումը եզրափակեց Լուկա Յուրիչիչը։

Այսպիսով, «Ուրարտուն» 62 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ հանդիպումը Գունկոյի գլխավորած թիմը կանցկացնի ապրիլի 16-ին՝ հյուրի կարգավիճակում մրցելով «Արարատի» հետ։ Խաղի մեկնարկը 16։00-ին է։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ» 1-3

1-0 Արման Ղազարյան (5'), 1-1 Ալեքսանդար Միլկովիչ (38') 1-2 Իվան Զոտկո (40+5' ԻԳ), 1-3 Լուկա Յուրիչիչ (66')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24․ Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի, 34․ Էրիկ Փիլոյան (33․ Մարկոս Ժունիոր 46'), 31․ Իվան Զոտկո, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա) (35․ Ռաֆայել Կարիոկա 77'), 8․ Ուգոչուկվու Իվու, 9․ Նարեկ Աղասարյան (27․ Դավիթ Խուրցիձե 73'), 90․ Օլեգ Պոլյակով (18․ Լեոն Սաբուա 46'), 10․ Կարեն Մելքոնյան, 77․ Թեմուր Ջիկիա (21․ Նարեկ Գրիգորյան 30')։ 

Պահեստայիններ՝ 42․ Ալեքսանդր Մելիխով, 22․ Մխիթար Ումրեյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 35․ Ռաֆայել Կարիոկա, 36․ Խարիտոն Այվազյան, 67․ Վադիմ Պարամոնով, 23․ Արաս Օզբիլիս, 25․ Դրաման Սալու, 27․ Դավիթ Խուրցիձե, 33․ Մարկոս Ժունիոր, 13․ Դմիտրո Խլյոբաս, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 18․ Լեոն Սաբուա, 21․ Նարեկ Գրիգորյան։

«ՓՅՈՒՆԻԿ»․ 71. Ստանիսլավ Բուչնև, 11․ Հովհաննես Հարությունյան (88․ Յուրի Գարեգինյան 81'), 6․ Կառլոս Ջունիոր (5․ Ջեյմս Սանթոս 63'), 15․ Միխայիլ Կովալենկո, 97․ Դավիդ Դավիդյան, 14․ Յուսուֆ Օտուբանջո (18․ Խոսե Էնրիկե Կարաբալլո 73'), 95․ Անտոն Բրատկով, 90․ Ալեքսանդար Միլյկովիչ, 7․ Էդգար Մալաքյան (ա) (20․ Լուկաս Ռեսենդե 81'), 9․ Արտակ Դաշյան, 12․ Ջոնել Դեսիրե (2․ Լուկա Յուրիչիչ 64')։

Պահեստայիններ՝  16․ Հենրի Ավագյան, 32․ Սերգեյ Միքայելյան, 88․ Յուրի Գարեգինյան, 27․ Նիկիտա Բառանով, 21․ Արթուր Ավագյան, 2․ Լուկա Յուրիչիչ, 17․ Ռոման Կարասյուկ, 10․ Ստեֆան Սպիրովսկի, 4․ Կիրե Ռիստեվսկի, 18․ Խոսե Էնրիկե Կարաբալլո, 5․ Ջեյմս Սանթոս, 20․ Լուկաս Ռեսենդե, 8․ Խուան Պադիյա։