Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՍԵԼԵԿՑԻԱ

13/04/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է ընտրություն ակադեմիայի 2009-ից 2017թթ․ ներառյալ ծնված երեխաների միջև։ Սելեկցիան տեղի կունենա ապրիլի 29-ին, որին հաջողությամբ մասնակցողները հնարավորություն կստանան միանգամից ընդգրկվել ակումբի ակադեմիայի թիմերում ու կմարզվեն անվճար հիմունքներով, իսկ մյուսները կշարունակեն մարզումները ակումբի մարզադպրոցում արդեն վճարովի հիմունքներով։

Հայտեր կարող են ուղարկել բոլոր ցանկացողները՝ այդ թվում՝ այլ ակումբների ակադեմիայի սաներ։ Հայտերը լրացնել օնլայն՝ անցնելով այս հղումով կամ մոտենալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ ու լրացնել այն տեղում: Ընդունման ժամկետը մինչը ապրիլի 25-ն է։

*Ընդունվելուց պարտադիր ներկայացնել բժշկական տեղեկանք տարածքային պոլիկլինիկայից կամ հիվանդանոցից, որը կթույլատրի երեխային զբաղվել սպորտով: