Not Selected

ՈՒԵՖԱ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՐՑԱՇԱՐ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԻՍԼԱՆԴԱՑԻՆԵՐԻՆ

14/04/2023

Հայաստանի Մ-17 հավաքականը ապրիլի 10-ին մեկնել էր Մալթա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի մինչև 16 տարեկանների Զարգացման գավաթ 2023 մրցաշարին։ Հավաքական էին հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մելոյանը և Խոսրով Ղազարյանը։ 

Ապրիլի 13-ին էլ «Թոնի Բեցինա» մարզադաշտում կայացավ առաջին մրցափուլի Հայաստան Մ-16 - Իսլանդիա Մ-16 հանդիպումը։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին իսլանդացիները՝ 1-4։ Մեր հավաքականի կազմում իրացված միակ 11-մետրանոցի հեղինակն էլ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստ Դավիթ Հարությունյանն էր։ 

Հաջորդ հանդիպումները մեր պատանիները կանցկացնեն Մալթայի և Էստոնիայի իրենց հասակակիցների դեմ՝ համապատասխանաբար ապրիլի 15-ին և 18-ին։