Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԶԻՋԵՑ «ԳԱՆՁԱՍԱՐԻՆ»

17/04/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրը եզրափակող խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց «Գանձասարի» հետ: Հանդիպումն ավարտվեց կապանյան թիմի հաղթանակով՝ 1-2 հաշվով։ Մեր թիմի միակ գոլը հեղինակեց Հայկ Ղազարյանը, իսկ մրցակցի կազմում աչքի ընկան Յուզուկի Միաջիման և Էրիկ Պետրոսյանը։

Հարկ է նշել, որ «Գանձասարը» օրեր առաջ հանդիպում էր անցկացրել մեր ակումբի գլխավոր թիմի հետ՝ Fastex Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգրի համար, սակայն 4-0 հաշվով պարտվելուց հետո ստիպված եղավ շարունակել ելույթները միայն Առաջին խմբի առաջնությունում։
Հանդիպման մեկնարկում թիմերը բավական ակտիվ գործողություններով աչքի ընկան։ Մեր տղաները ունեին գոլային մի քանի լավ պահեր հարվածային դիրքերից, բացի այդ լավ գրոհներ էին կազմակերպում ու ստիպում Նարեկ Հովհաննիսյանին միջամտել խաղին։ Սակայն 29-րդ րոպեին հյուրերին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը, նրանց գրոհներից մեկի ժամանակ աչքի ընկավ Յուզուկի Միյաջիման։ Մինչև խաղակեսի ավարտը «Ուրարտու-2»-ի դարպասապահ Հայկ Ղազարյանը մի քանի դրվագում լավ գործեց ու փրկեց թիմին, և այլ գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում մեր տղաները վտանգավոր գրոհ կազմակերպեցին։ Էդիկ Վարդանյանի փոխանցումից հետո նպաստավոր դիրքում հայտնված Հայկ Ղազարյանը դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։ 66-րդ րոպեին փոխարինման մտած  Էրիկ Պետրոսյանը կարողացավ կրկնապատկել «Գանձասարի» առավելությունը՝ երկրորդ գնդակը խփելով Հայկ Ղազարյանի պաշտպանած դարպասը։ Հարկ է նշել, որ մեր տղաներն ավելի վտանգավոր էին գրոհում, քան մրցակիցը, որը հիմնականում խաղում էր հակագրոհների վրա։ Հանդիպման վերջնամասում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներն ամբողջ ուժով փորձում էին հետ բերել ևս մեկ գնդակ, բայց հյուրերը նույնիսկ երրորդ գոլը կարող էին խփել, սակայն թիմին կրկին օգնության հասավ Հայկ Ղազարյանը: Արդյունքում՝ «Գանձասարն» առավելության հասավ 2-1 հաշվով։

Հավելենք, որ հաջորդ տուրում Պադերինի թիմը հյուրի կարգավիճակում կմրցի «Միկայի» հետ։ Խաղը կկայանա ապրիլի 23-ին ու կմեկնարկի 15։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԳԱՆՁԱՍԱՐ» 1-2

0-1 Յուզուկի Միյաջիմա (29') 1-1 Հայկ Ղազարյան (49'), 1-2 Էրիկ Պետրոսյան (66')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55. Հայկ Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան (ա), 27․ Գառնիկ Մինասյան, Գառնիկ Մինասյան, 23․ Լևոն Բաշոյան, 7․ Հայկ Ղազարյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 35․ Իսաակ Բարրի, 25․ Դավիթ Ղիասյան, 16․ Էդիկ Վարդանյան։

Պահեստայիններ՝  1․ Սուրեն Ղազարյան, 50․ Դավիթ Արտենյան, 39․ Սուրեն Դավթյան, 17․ Էրիկ Ասատրյան, 14․ Արամ Հունանյան, 38․ Հարություն Ջավադյան, 70․ Էմմանուել Դիտու, 9․ Արթուր Իսրայելյան։

«ԳԱՆՁԱՍԱՐ»․ 22. Նարեկ Հովհաննիսյան, 23․ Դավիթ Փարեմուզյան, 10․ Սուրեն Առաքելյան (ա), 7․ Օրբելի Համբարձումյան, 13․ Ալեն Կարապետյան, 2․ Պերճ Պողիկյան, 3․ Էմմանուել Չիբուիկե, 18․ Ջուլիուս Օբիննա, 21․ Յուզուկի Միյաջիմա, 14․ Խալիա Խալիլ Էլնոուբը, 15․ Սալեհ Ահմեդ Սալեմ։

Պահեստայիններ՝ 1․ Գուրգեն Բարսեղյան, 5․ Ռուբեն Խաչատրյան, 16․ Ժորա Սավադյան, 26․ Ուսման Ֆայե, 25․ Օմար Մանսուր, 57․ Մարտին Միքայելյան, 58․ Սպարտակ Գևորգյան, 17․ Տիգրան Այունց, 8․ Էրիկ Պետրոսյան, 20․ Տիգրան Մուրադյան, 19․ Վաչե Ավագիմյան, 4․ Յոուսսեֆ Ալը Նասսեր։