Not Selected

ՈՒԵՖԱ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՐՑԱՇԱՐ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ

17/04/2023

Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը, Մալթայի Պաոլա քաղաքի «Թոնի Բեցինա» մարզադաշտում անցկացրեց ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023 երկրորդ մրցափուլի Մալթա – Հայաստան հանդիպումը։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ ավելի դիպուկ էին մեր հավաքականի ֆուտբոլիստները ինչի արդյունքում հաղթեցին 3։1 հաշվով։

«Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները նույնպես մասնակցեցին այս խաղին։ Խոսրով Ղազարյանը անցկացրեց ամբողջական հանդիպում իսկ Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մելոյանը դուրս եկան փոխարինման։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում դիպուկ հարված է կատարել Դավիթ Հարությունյանը։

Այսպիսով, Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակեց 2 միավոր և մրցաշարային աղյուսակում 3 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով առաջատար Իսլանդիային։