Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՄՐՑԱԿԻՑԸ ՆՄԱՆ ԽԱՂ ՉԷՐ ՍՊԱՍՈՒՄ ՄԵԶՆԻՑ»

02/04/2023

«Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին խոսել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շատ դժվար հանդիպում էր, մենք հասկանում էինք, որ հենց այսպիսի խաղ է լինելու, «Ալաշկերտը» փոփոխությունների էր ենթարկվել մրցաշրջանի միջնամասում, դրանից հետո թիմը դեռ պարտություն չէր կրել։ Առաջին խաղակեսն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ էր, խաղացինք այնպես, ինչպես պլանավորել էինք, «Ալաշկերտը» նման խաղ չէր սպասում մեզնից, շատ լավ գոլ խփեցինք։ Երկրորդ կեսում թիմը փորձում էր պահել հաշիվը, ինչը հոգեբանորեն նաև ազդում էր ֆուտբոլիստների վրա՝ դժվարացնելով հանդիպման հետագա ընթացքը»։

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԹԵՄՈՒՐ ՋԻԿԻԱՅԻ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

«Նարեկը գնդակով շատ լավ է գործում, առանց գնդակ նույնպես, նա առաջընթաց ունի, բավական որակով խաղացող է, կարողանում է լավ աշխատել։ Իսկ Թեմուր Ջիկիան, ինչպես և մեր մնացած ֆուտբոլիստները որոշակի դեր են կատարում, և այդ դերն առանց գնդակի նույնպես լավ են կատարում։ Այսօր Ջիկիան երկու լավ պահ ուներ, որոնք, ցավոք, գոլի չվերածեց, բայց նա մեծ ծավալի աշխատանք կատարեց, ու մենք նրան հանգստանալու հնարավորություն տվեցինք՝ թարմացնելով հարձակման գիծը Լեոն Սաբուայի միջոցով»։