Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ՝ 7-ՐԴ ԽԱՂՈՒՄ ԱՆԸՆԴՄԵՋ

02/04/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին»։ Մեր թիմը հերթական հաղթանակը տոնեց Կարեն Մելքոնյանի միակ գնդակի շնորհիվ։ 
Առաջնության շրջանակում թիմերը 2 անգամ էին հանդիպել և երկու խաղերում էլ ոչ-ոքի էր գրանցվել. առաջինում՝ գոլազուրկ, երկրորդում էլ թիմերը մեկական գոլով էին փոխանակվել։

Երկար դադարից հետո «Ուրարտուն» վերադարձավ իր հարազատ մարզադաշտ և երկրպագուների բուռն աջակցությամբ հերթական խաղն անցկացրեց։ Հանդիպման 6-րդ րոպեին մեր տղաները առաջին վտանգավոր գրոհն անցկացրին, և Կարեն Մելքոնյանի փոխանցումից հետո Թեմուր Ջիկիայի հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Բայց առաջին խաղակեսում Գունկոյի գլխավորած թիմը շարունակում էր վտանգավոր գրոհներ կացմակերպել, իսկ մրցակիցը հակագրոհներով փորձում էր սպառնալ մեր դարպասին։ 37-րդ րոպեին Օլեգ Պոլյակովը գտավ առավել հարմար դիրքում գտնվող Կարեն Մելքոնյանին, որն էլ գնդակն ուղարկեց Չանչարևիչի պաշտպանած դարպասը։

Երկրորդ խաղակեսը թիմերն էլ ավելի ակտիվ մեկնարկեցին։ Հյուրերը դիրքային գրոհներով ու հատկապես ստանդարտ իրավիճակներից էին խնդիրներ ստեղծում, բայց մեր ֆուտբոլիստները հանգիստ կարողանում էին դուրս բերել գնդակը սեփական տուգանայինից։ Այս լարվածությունն ու մրցակցի գրոհները շարունակվեցին մինչև խաղի վերջին րոպեն։ Մեր թիմն ավելի շատ պաշտպանվում էր և փորձում ոչ մի կերպ չթողնել մրցակցին խփել պատասխան գնդակը։ Հարկ է նշել, որ մեկնարկային րոպեներից խաղադաշտում էր Արման Ղազարյանը, որը վերականգնվել էր վնասվածքից և առաջին հանդիպումն անցկացրեց գարնանային հատվածում։

Այսպիսով «Ուրարտուն» շարունակում է անպարտելիության շարքը 7-րդ խաղն անընդմեջ՝ վստահորեն գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ 

Հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի ապրիլի 6-ին՝ Fastex Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում մրցելով «Գանձասարի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 19։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ» 1-0

1-0 Կարեն Մելքոնյան (37')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ (31․ Իվան Զոտկո 92'), 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 8․ Ուգոչուկվու Իվու, 9․ Նարեկ Աղասարյան, 27․ Դավիթ Խուրցիձե (33․ Մարկոս Ժունիոր 63'), 10․ Կարեն Մելքոնյան (35․ Ռաֆայել Կարիոկա 92'), 77․ Թեմուր Ջիկիա (18. Լեոն Սաբուա 63'), 90․ Օլեգ Պոլյակով (34․ Էրիկ Փիլոյան 83')։ 

Պահեստայիններ՝  42․ Ալեքսանդր Մելիխով, 22․ Մխիթար Ումրեյան, 31․ Իվան Զոտկո, 34․ Էրիկ Փիլոյան, 35․ Ռաֆայել Կարիոկա, 36․ Խարիտոն Այվազյան, 67․ Վադիմ Պարամոնով, 23․ Արաս Օզբիլիզ, 25․ Դրաման Սալու, 33․ Մարկոս Ժունիոր, 13․ Դմիտրո Խլյոբաս, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 18. Լեոն Սաբուա։ 

«ԱԼԱՇԿԵՐՏ»․ 22․ Օգնյեն Չանչարեվիչ, 21․ Արտակ Գրիգորյան (ա), 17․ Արտակ Եդիգարյան, 20․ Տիագո Գալվաո (7․ Կարեն Նալբանդյան 66'), 33․ Վիտալի Ուստինով, 10․ Արթուր Միրանյան (95․ Ագդոն Մենեզես 66'), 70․ Տիմուր Ռոդոսելսկի (94․ Ուրոշ Նենադովիչ 80'), 27․ Դանիել Մոնտիլա, 99․ Յեիսոն Բոսա Ռասինես (98․ Իվան Պեշիչ 46'), 88․Արամ Քոչարյան (5․ Ուբեյմար Անգուլո 66'), 77․ Մաթեո Մուզեկ։

Պահեստայիններ՝ 71․ Ռոման Միսակ, 1․ Սևակ Ասլանյան, 4․ Աննան Մենսահ, 11․ Սարգիս Շահինյան, 94․ Ուրոշ Նենադովիչ, 15․ Արման Խաչատրյան, 2․ Սերոբ Գրիգորյան, 95․ Ագդոն Մենեզես, 5․ Ուբեյմար Անգուլո, 7․ Կարեն Նալբանդյան, 98․ Իվան Պեշիչ, 8․ Սերգեյ Իվանով, 9․ Նարեկ Մանուկյան։