Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹԻՄԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԳԱՎԱԹԱԿՐԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ

20/04/2023

«Ուրարտուի» պատանեկան երկու թիմ մոտ է գավաթի իր տարիքային խաղարկությունում հաղթող դառնալուն։ Տեսնենք, թե ինչպես թիմերը հասան եզրափակիչ փուլեր ու որ թիմերն են լինելու նրանց մրցակիցները։ 

Հակոբ Քելեմյանի գլխավորած «Ուրարտու-05» թիմը Մ-18 տարեկանների գավաթի խաղարկությունում 3 հաղթանակ է տոնել։ 1/8 եզրափակչում 3-0 հաշվով հաղթել էր «Չարենցավան-05»-ին, քառորդ եզրափակչում 4-1 հաշվով պայքարից դուրս էր թողել «Արարատ-05»-ին, իսկ ահա ապրիլի 19-ին կայացած կիսաեզրափակչում, որտեղ մեր պատանիները ուժերը չափեցին «Նոա-05»-ի հետ, նվազագույն հաշվով առավելության հասան ու ապահովեցին իրենց տեղը եզրափակչում։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Գագիկ Պետրոսյանը, որը նաև գավաթի խաղարկության ռմբարկուների շարքում երկրորդն է խփած 4 գոլով և զիջում է միայն 5 գոլ հեղինակած թիմակցին՝ Համլետ Մուրադյանին։

Իսկ ահա Արման Առաքելյանի «Ուրարտու-1-08»-ը Մ-16 տարեկանների գավաթի խաղարկությունում նախ հաղթահարեց «Արտաշատ-07»-ի, ապա «Սյունիք-07»-ի արգելքը, իսկ կիսաեզրափակչում 0-3 հաշվով հաղթանակ տենց «Էրեբունի-07»-ի նկատմամբ։ Գոլի հեղինակներ դարձան Տիգրան Հարությունյանը, Էրիկ Օթարյանը, ինչպես նաև ռմբարկուների շարքը խփած 8 գոլով գլխավորող Սարգիս Գասպարյանը։

Եվ այսպես, «Ուրարտու-05»-ը եզրափակիչ փուլում կհանդիպի «Փյունիկ-06»-ի հետ, իսկ «Ուրարտու-1-08»-ը ուժերը կչափի «Ակադեմիա-08»-ի հետ։ Եզրափակիչների օրերը դեռևս հայտնի չեն։