Not Selected

ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ «ՈՒՐԱՐՏՈՒ»

21/04/2023

Ապրիլի 21-ին «Ուրարտու» էր այցելել ակումբի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը՝ Արա Հակոբյանը։ Մեկ մրցաշրջանի ընթացքում խփել ավելի շատ գոլ, քան Արա Հակոբյանն է խփել, չի հաջողվել ոչ մեկին անկախ Հայաստանի պատմության ընթացում։ 2003 թվականին Հակոբյանը «Ուրարտուի» (նախկին «Բանանց») կազմում 24 խաղում 45 գոլ խփեց՝ սահմանելով մի ռեկորդ, որն արդեն 20 տարի  անգերազանցելի է։

Վերջինս հանդիպեց մեր ակադեմիայի պատանի ֆուտբոլիստների հետ, ջերմ և դրական մթնոլորտում զրուցեց նրանց հետ, կիսվեց իր փորձով, ինչպես նաև պատասխանեց մեր սաներին հուզող հարցերին։

Ներկայացնում ենք լուսանկարներ այցից․