Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՇԻՐԱԿ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐՆ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՔՈՒՄ ԵՆ

25/04/2023

Fastex Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները մինչև հաշվետու խաղը կմրցեն միմյանց հետո։ «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի Գյումրիի «Շիրակին»։ Հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին և կմեկնարկի ժամը՝ 17։00-ին։

Հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են։ Դրանք հնարավոր է ձեռք բերել ակումբի պաշտոնական խանութից (Ջիվանի 2), ի դեպ, խաղի նախօրեին տոմսերը ձեռք բերելու դեպքում կստանաք 20% զեղչ։

Հանդիպման տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև օնլայն tkt.am կայքի միջոցով:

Ավանդույթի համաձայն ֆուտբոլային տոնակատարությունը մեր մարզադաշտում ապահովված է լինելու։ Խաղի մեկնարկից 2 ժամ առաջ մարզադաշտի դռները բաց կլինեն երկրպագուներին համար, կազմակերպվելու է Fan-Zone՝ տարատեսակ խաղերով, Food Court-ն իր համեղ տեսականիով, իսկ Հայաստանում գործող միակ ֆուտբոլային թանգարանը սպասելու է իր այցելուներին։

Սիրով սպասում ենք Ձեզ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում։