Not Selected

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ․ «ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԿԱՐՈՂԱՑԱ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՒՄ»

03/04/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրում՝ «Սյունիքի» նկատմամբ տոնած հաղթանակի տպավորություններով կիսվել է «Ուրարտու-2»-ի դարպասապահ Հայկ Ղազարյանը։ 

«ՍՅՈՒՆԻՔԻ» ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԻՐ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻ  ՄԱՍԻՆ

«Շատ դիտարժան խաղ ստացվեց, առաջինը գոլ բաց թողեցինք հանդիպման սկզբում, որը մեր սխալից էր, հետո թիմը կարողացավ հետ գալ խաղ ու գոլեր խփեցինք։ Ուսումնասիրել էինք մրցակցին, գիտեինք, որ ֆիզիկապես ամուր թիմ է, դժվար էր, բայց կարողացանք հաղթանակը մեր ձեռքում պահել, ինչի համար շատ ուրախ եմ»։

Գոհ եմ իմ ցուցադրած խաղից, ավելի լավ կարող էր լինել, իհարկե, հնարավորինս փորձեցի օգնել թիմին, հուսով եմ՝ որոշ չափով կարողացա իմ ներդրումն ունենալ հաղթանակի գործում, ուրախ եմ որ հաղթեցինք»։

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ՝ ՄՅՈՒՍ ԽԱՂԵՐԻՑ

«Յուրաքանչյուր խաղին մոտենում ենք միայն հաղթանակի մասին մտքերով, միշտ ձգտում ենք լավ խաղ ցուցադրել, վաստակել 3 միավոր, որպեսզի առաջնությունում էլ թիմը առաջատարների շարքում լինի։ Աշխատում ենք մոռանալ նախորդ հաղթանակներն ու նորովի մոտենալ ամեն խաղին։ Հուսով եմ՝ կկարողանանք շարունակել այս արդյունքը»։