Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-19 ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՄԱԼԹԱՅԻՆ

04/04/2023

Ապրիլի 4-ին, Աբովյանի քաղաքային մարզադաշտում մեկնարկեց ՈՒԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի B լիգայի B4 խմբի մրցաշարը։ Առաջին տուրում Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ընդունեց Մալթայի հասակակիցներին։ Մեր հավաքականը զիջեց 1-4 հաշվով։

Հայաստանի հավաքականի կազմում տեղ էին գտել «Ուրարտու-աղջիկներ»-ի հինգ ֆուտբոլիստուհիներ։ Էմմի Սարգսյանը, Հասմիկ Գրիգորյանը, Լուսինե Կոստանյանն ու Միլենա Սայադյանը խաղադաշտում էին մեկնարկային րոպեներից իսկ Անի Օհանյանը պահեստայինների թվում էր, բայց խաղաժամանակ չստացավ։

Դարպասապահ Յանա Հարությունյանը և կիսապաշտպան Արաքսյա Ամիրյանը հրավիրվել էին հավաքական, բայց Մալթայի դեմ խաղի վերջնական հայտացուցակում չէին ընդգրկվել։

Ավելացնենք, որ մեր ընտրանին ևս մեկ հանդիպում կանցկացնի Աբովյանի քաղաքային մարզադաշտում․

10.04.23| Ֆարերյան կղզիներ – Հայաստան |12:00

Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականում։